🎥 Սանտիագո Մոնտիելի կախարդական գոլն արժանացել է Պուշկաշի անվան մրցանակին

2025 թվականի ՖԻՖԱ-ի Պուշկաշի անվան մրցանակը շնորհվել է արգենտինական «Ինդեպենդիենտե» ակումբի եզրային հարձակվող Սանտիագո Մոնտիելին՝ «Ինդեպենդիենտե Ռիվադավիայի» դեմ խաղում խփած ֆանտաստիկ գոլի համար։ Տպավորիչ գոլը գրանցվել է 2025 թվականի մայիսի 11-ին՝ Արգենտինայի Պրոֆեսիոնալ լիգայի հանդիպման ժամանակ։ 25-ամյա ֆուտբոլիստը, ով Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Գոնսալո Մոնտիելի զարմիկն է, ֆիզիկայի օրենքներին հակառակ՝ տուգանային հրապարակից դուրս … Read more

🎥 Բարսելոնայի պաշտպանը երգում է Ազնավուր — Armsport.am

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն մեքենայում կատարում է հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Comme ils disent» ստեղծագործությունը։ The French footballer and FC Barcelonas star defender recorded himself singing along to French-Armenian music legend, Charles Aznavour’s Comme ils Disent pic.twitter.com/OYDeeH6rZx — Ver Media (@vermedianetwork) December 15, 2025 Ազնավուրի … Read more

Հասկանում եմ, թե ինչու Դանա Ուայթը տիտղոսային մենամարտ չտվեց Ծառուկյանին․ UFC-ի նախկին չեմպիոն

UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Հենրի Սեխուդոն վերլուծել է թեթև քաշային կարգում տիրող իրավիճակը՝ համաձայնելով կազմակերպության ղեկավարության որոշման հետ, ըստ որի՝ Արման Ծառուկյանը շրջանցվեց տիտղոսային մրցավազքում՝ չնայած վերջինիս գրանցած բարձր արդյունքներին։ MMA Arena-ի հետ զրույցում Սեխուդոն ընդունել է, որ Ծառուկյանն արժանի էր տիտղոսային հնարավորությանը, սակայն ընդգծել է, որ մարտիկն ինքն է բաց թողել պահը, երբ անհրաժեշտ … Read more

The Best-2025. ՖԻՖԱ-ն այսօր կհայտարարի տարվա լավագույններին — Armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Դոհայում կկայանա FIFA-ի ամենամյա The Best մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 21:00-ին: Երեկոյի ընթացքում հայտնի կդառնան տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի, դարպասապահի և խորհրդանշական հավաքականի կազմերը։ Տղամարդկանց 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա) Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա) Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիա) Նունու Մենդեշ (ՊՍԺ, … Read more

ԿԼ․ Դինամո Կիև — Նոա հանդիպման մրցավարները հայտնի են — Armsport.am

ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հաստատել է Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» և «Նոայի» միջև կայանալիք հանդիպման մրցավարական կազմը։ Խաղը կսպասարկի մրցավարական բրիգադ Ալբանիայից։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա Յուջին Ջայան։ Նա Ալբանիայի բարձրագույն խմբում աշխատում է 2016 թվականից, իսկ ՖԻՖԱ-ի կարգ ստացել է 2018-ին։ Մրցավարական անձնակազմն ամբողջությամբ․ Գլխավոր մրցավար՝ Յուջին Ջայա (Ալբանիա) … Read more

Հայտնի են Հայաստանի 2025 թ․ լավագույն ֆուտզալիստն ու մարզիչը — Armsport.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները։ Լավագույն ֆուտզալիստի կոչմանն արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը՝ ստանալով 6 ձայն։ Ավարտվող տարում Սանոսյանը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Տարվա լավագույն … Read more

Քաղաքականության տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը  0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանել 5.00 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի … Read more

Նոան հայկական թիմ է, բայց այնտեղ միայն լեգեոնականներ են խաղում․ Իգոր Կոստյուկ

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Կոստյուկը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի վերջին տուրի՝ «Նոայի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ Թեև խաղը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից որոշիչ նշանակություն չունի, մարզիչն ընդգծել է թիմի մոտիվացիան․ «Մեր ակումբն անուն ունի, ուստի իրավունք չունենք խաղադաշտ դուրս գալ անտարբերությամբ, նույնիսկ եթե հանդիպումը ոչինչ չի որոշում։ Կա ակումբի պատիվ, որը … Read more

Վարելահողերի մասնաբաժնով առաջատար երկրները. Ո՞ր դիրքերում է Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

«Հաջողված» գյուղատնտեսությունը ոչ միայն լուծում է պարենային անվտանգության հետ կապված խնդիրները, այլև այդպիսով էապես նպաստում է տնտեսության զարգացմանը։ Իսկ գյուղատնտեսության զարգացման համար, բնականաբար, կարևոր է բավարար մակերեսներով վարելահողերի առկայությունը։ Այս առումով ուսումնասիրենք տարբեր երկրներում վարելահողերի մասնաբաժինը երկրի ընդհանուր տարածքում․ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` վարելահողերի հսկայական մակերեսով առաջին տեղում է Բանգլադեշը. տարածքի շուրջ 61%-ը վարելահողեր են։ Երկրորդ … Read more

Դեկտեմբերի 16-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Դեկտեմբերի 16-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 383.5 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 380.17 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 384.67 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 445 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 448 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 441.76 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 452.50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է … Read more