🎥 Սանտիագո Մոնտիելի կախարդական գոլն արժանացել է Պուշկաշի անվան մրցանակին

2025 թվականի ՖԻՖԱ-ի Պուշկաշի անվան մրցանակը շնորհվել է արգենտինական «Ինդեպենդիենտե» ակումբի եզրային հարձակվող Սանտիագո Մոնտիելին՝ «Ինդեպենդիենտե Ռիվադավիայի» դեմ խաղում խփած ֆանտաստիկ գոլի համար։

Տպավորիչ գոլը գրանցվել է 2025 թվականի մայիսի 11-ին՝ Արգենտինայի Պրոֆեսիոնալ լիգայի հանդիպման ժամանակ։ 25-ամյա ֆուտբոլիստը, ով Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Գոնսալո Մոնտիելի զարմիկն է, ֆիզիկայի օրենքներին հակառակ՝ տուգանային հրապարակից դուրս կատարած ձախ ոտքի շրջադարձ հարվածով գրավել է մրցակցի դարպասը։

«Ես այդ պահին ոչնչի մասին չմտածեցի, պարզապես հարվածեցի», — իր հրաշալի գոլից հետո նշել է Մոնտիելը։

Գոլի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Մոնտիելի գոլը լավագույնն է ճանաչվել 10 թեկնածուների պայքարում։ Նա դարձավ երկրորդ արգենտինացին անընդմեջ, ով արժանանում է այս հեղինակավոր մրցանակին՝ կրկնելով Ալեխանդրո Գառնաչոյի 2024 թվականի հաջողությունը։

Մրցանակը, որը կրում է լեգենդար հունգարացի հարձակվող Ֆերենց Պուշկաշի անունը, տրվում է տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակին (հաշվի են առնվել 2024 թ․ օգոստոսի 11-ից մինչև 2025 թ․ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի գոլերը)։ Հաղթողը որոշվել է երկրպագուների և ՖԻՖԱ-ի լեգենդների խորհրդի համատեղ քվեարկության արդյունքում՝ յուրաքանչյուր խմբի ձայների 50/50 հարաբերակցությամբ։

Leave a Comment