ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Ռուբեն Նազարեթյանին — Armsport.am

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ:

Հայտնի են Հայաստանի 2025 թ․ լավագույն ֆուտզալիստն ու մարզիչը — Armsport.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները։ Լավագույն ֆուտզալիստի կոչմանն արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը՝ ստանալով 6 ձայն։ Ավարտվող տարում Սանոսյանը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Տարվա լավագույն … Read more

Ֆուտզալ. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Unibank Cup-ին ընդառաջ — Armsport.am

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել տարեվերջյան կարևոր ստուգատեսին։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մասնակցելու են դեկտեմբերի 14-ից 25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին։ Հավաքի շրջանակում Հայաստանի ընտրանին մասնակցելու է Երևանում անցկացվող Unibank Cup միջազգային ընկերական մրցաշարին։ Մարզչական շտաբը հավաքական է հրավիրել հետևյալ խաղացողներին. Ալբերտ Աղաջանով … Read more