ԿԼ․ Դինամո Կիև — Նոա հանդիպման մրցավարները հայտնի են — Armsport.am

ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հաստատել է Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» և «Նոայի» միջև կայանալիք հանդիպման մրցավարական կազմը։ Խաղը կսպասարկի մրցավարական բրիգադ Ալբանիայից։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա Յուջին Ջայան։ Նա Ալբանիայի բարձրագույն խմբում աշխատում է 2016 թվականից, իսկ ՖԻՖԱ-ի կարգ ստացել է 2018-ին։

Մրցավարական անձնակազմն ամբողջությամբ․

  • Գլխավոր մրցավար՝ Յուջին Ջայա (Ալբանիա)
  • Օգնականներ՝ Արբեր Զալա, Ռեյդի Ավդո (երկուսն էլ՝ Ալբանիա)
  • Չորրորդ պաշտոնյա՝ Օլսիոն Իզեյրայ (Ալբանիա)
  • VAR համակարգի պատասխանատու՝ Ժերոն Մանշոտ (Նիդերլանդներ)
  • VAR-ի օգնական՝ Ալբերտ Դոդա (Ալբանիա)
  • Մրցավարության տեսուչ՝ Յոն Սկյերվոլդ (Նորվեգիա)
  • ՈՒԵՖԱ-ի պատվիրակ՝ Դենի Մինան (Իռլանդիա)

Հիշեցնենք, որ «Դինամո Կիև» — «Նոա» հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Լեհաստանի Լյուբլին քաղաքի «Արենա Լյուբլին» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։

Leave a Comment