Նոան հայկական թիմ է, բայց այնտեղ միայն լեգեոնականներ են խաղում․ Իգոր Կոստյուկ

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Կոստյուկը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի վերջին տուրի՝ «Նոայի» դեմ կայանալիք հանդիպման մասին։

Թեև խաղը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից որոշիչ նշանակություն չունի, մարզիչն ընդգծել է թիմի մոտիվացիան․

«Մեր ակումբն անուն ունի, ուստի իրավունք չունենք խաղադաշտ դուրս գալ անտարբերությամբ, նույնիսկ եթե հանդիպումը ոչինչ չի որոշում։ Կա ակումբի պատիվ, որը պարտավոր ենք պաշտպանել։

Չնայած «Նոան» հայկական թիմ է, այնտեղ, ըստ էության, միայն լեգեոնականներ են հանդես գալիս։ Հայ ֆուտբոլիստները հիմնականում պահեստայինների նստարանին են։ Մենք պետք է խաղին մոտենանք առավելագույն կենտրոնացվածությամբ և պահենք ակումբի դեմքը»,- նշել է Կոստյուկը։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 6-րդ տուրի «Դինամո» (Կիև) — «Նոա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Կիևյան ակումբն արդեն կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։

Leave a Comment