🎥 Բարսելոնայի պաշտպանը երգում է Ազնավուր — Armsport.am

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն մեքենայում կատարում է հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Comme ils disent» ստեղծագործությունը։

Ազնավուրի ստեղծագործությունները սիրված ու ճանաչված են ոչ միայն Հայաստանում ու Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում։ Լեգենդար հայը կյանքից հեռացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։

Leave a Comment