Ավարտվեց Ա Սերիայի մրցաշրջանը․ Հայտնի է՝ որ թիմերը հանդես կգան ՉԼ-ում և մյուս եվրագավաթներում

Այսօր կայացան Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի վերջին հանդիպումները։ Այդ հանդիպումների արդյունքներով որոշվեցին եվրագավաթների բոլոր մասնակիցները, ինչպես նաև այն ակումբները, որոնք լքում են առաջնությունը։ «Նապոլին» 4-րդ անգամ ակումբի պատմության մեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ ուրբաթ օրը, «Ինտերը» զբաղեցրեց երկրորդ տեղը, «Ատալանտան»՝ երրորդ։ Չեմպիոնների լիգա արդեն նվաճած այս եռյակին այսօր միացավ նաև «Յուվենտուսը», որը 3-2 հաշվով հաղթեց «Վենեցիային»՝ … Read more

Առաջին անգամ պատմության մեջ․ Սալահի բացառիկ նվաճումը — Armsport.am

ԱՊԼ-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է «Լիվերպուլից»՝ թե գոլերի, թե գոլային փոխանցումների քանակով (29+18): Ռմբարկուների մրցավազքում նա առաջ անցավ Ալեքսանդր Իսակից (Նյուքասլ, 23 գոլ) և Էրլինգ Հալանդից (Մանչեսթեր Սիթի, 22), գոլային փոխանցումների քանակով՝ Ջեյքոբ Մերֆիից (Նյուքասլ, 12 գոլային փոխանցում) և Էնթոնի Էլանգայից (Նոթինգհեմ Ֆորեսթ, 11), իսկ գոլ+փոխանցում մրցավազքում՝ Իսակից (29 միավոր) և Բրայան Մբեումոից (Բրենտֆորդ, … Read more

Թիկնիզյանը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի — Armsport.am

Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ սերբական «Ցրվենա Զվեզդան» պաշտոնական առաջարկ է պատրաստում «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին երկու միլիոն եվրոյի դիմաց։ Ինքը՝ Թիկնիզյանը, սերբական կողմի հետ զրույցում, ցանկություն է հայտնել տեղափոխվել սերբական ակումբ, նշում է աղբյուրը։ Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» է հանդես գալիս 2021 թվականից։

Գավաթակիրները․ Որ թիմերն են հաղթել ազգային գավաթի մրցաշարում թոփ առաջնություններում

Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում ազգային գավաթների մրցաշարերն այս մրցաշրջանում ևս արդեն ավարտվել են։ Նշենք, որ բացի տիտղոսից, գավաթի մրցաշարում հաղթանակը պարգևում է նաև եվրագավաթային ուղեգիր։ 🏆 Անգլիա Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում «Նյուքասլ Յունայթեդը» հաղթել է «Լիվերպուլին»։ «Նյուքասլը», որն առաջին անգամ հաղթեց Լիգայի գավաթը, առաջնությունում արդեն իսկ նվազագույնն ապահովել է ԿԼ-ի ուղեգիրը և ԱՊԼ-ի … Read more

Չեմպիոնները․․․ Թոփ լիգաների չեմպիոններն այս մրցաշրջանում — Armsport.am

Մրցաշրջանը թոփ լիգաներում մոտենում է ավարտին, իսկ Լիգա 1-ում ու Բունդեսլիգայում այն ավարտվել է։ Դեռ կան չպարզված որոշ հարցեր, օրինակ՝ ո՞ր թիմերն են մասնակցելու եվրագավաթներին, կամ ո՞ր թիմերը կլքեն առաջնությունը․․․ Բայց բոլոր լիգաներում արդեն իսկ հայտնի են չեմպիոնները․․․ ԱՊԼ «Լիվերպուլը» ժամանակից շուտ ապահովեց Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը։ Այսպիսով, «Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի … Read more

Սպերցյանը կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակ ունի — Armsport.am

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ «Լիդսի» դիտակետում, որը 2024/25 մրցաշրջանի ավարտին վերադարձել է Պրեմիեր լիգա։ Անգլիական ակումբը մարզում է գերմանացի Դանիել Ֆարկեն, ով կարճ ժամանակով աշխատել է «Կրասնոդարում» 2022 թվականին։ «Լիդս Յունայթեդը» ակտիվ է տրանսֆերային շուկայում Պրեմիեր լիգա վերադառնալուց ի վեր և արդեն իսկ ձգտում է ուժեղացնել կիսապաշտպանությունը։ Ըստ СЭ-ի՝ անգլիական ակումբի նպատակներից … Read more

Ռեալը հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին — Armsport.am

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին։ Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև … Read more

Ավելի արժանի չեմպիոնություն հնարավոր չէ պատկերացնել․ Մովիսիսյանը շնորհավորել է Կրասնոդարին և Սպերցյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ շնորհավորել է ռուսական ակումբին՝ պատմության մեջ առաջին չեմպիոնության առթիվ։ «Շնորհավորում եմ Կրասնոդար քաղաքին և Սերգեյ Գալիցկիին։ Շատ հպարտ եմ այս նվաճմամբ։ Առաջին օրվանից մինչև այսօր ճանապարը շատ երկար էր։  Դա Գալիցկիի տեսլականն էր, և ես չեմ կարող պատկերացնել ավելի արժանի չեմպիոնություն։ … Read more

🎥 Երազանքի իրականացում 28 տարի անց․ Շտուտգարտը հաղթեց Արմինիային՝ հռչակվելով Գերմանիայի գավաթակիր

«Շտուտգարտը» Գերմանիայի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում 4։2 հաշվով առավելության հասավ «Արմինիայի» նկատմամբ՝ պատմության մեջ չորրորդ անգամ դառնալով Գերմանիայի գավաթակիր։ Շվաբցիների կազմում դուբլ գրանցեց Էնցո Միյոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Նիկ Վոլտեմադեն ու Դենիս Ունդավը։ «Արմինիան» կարողացավ միայն երկու գոլ հետ բերել․ նախ աչքի ընկավ Խուլիան Կենիան, իսկ հետո սեփական դարպասը գրավեց Ջոշա Վանգոմանը։ … Read more

Շերիֆը՝ Մոլդովայի գավաթակիր. Սերոբյանը առաջին տիտղոսը նվաճեց նոր ակումբի կազմում

Տիրասպոլի «Շերիֆը» Մոլդովայի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում 2։1 հաշվով առավելության հասավ «Միլսամիի» նկատմամբ՝ պատմության մեջ 13-րդ անգամ դառնալով Մոլդովայի գավաթակիր։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը մոլդովական ակումբի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Նշենք, որ 21-ամյա խաղացողը առաջին տիտղոսն է նվաճել Տիրասպոլը ներկայացնող ակումբի կազմում։