🎥Ալոնսոն առաջին մարզումն է անցկացրել Ռեալի հետ — Armsport.am

«Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսությունը հրապարակել է ռեպորտաժ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է «սերուցքայինների» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անցկացրել իր առաջին մարզումը թիմի հետ։ Կադրերում երևում է, թե ինչպես է Ալոնսոն ակտիվորեն կառավարում մարզումների գործընթացը և նույնիսկ անձամբ մասնակցում մարզումների որոշ տարրերի։ El PRIMER ENTRENAMIENTO COMPLETO de Xabi Alonso con el Real Madrid … Read more

Հայտնի է՝ ինչի մասին են խոսել Անչելոտին և Ալոնսոն վերջինիս նշանակումից առաջ

Մի քանի օր առաջ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ոչ պաշտոնական զրույց է ունեցել ակումբից հեռացած Կառլո Անչելոտիի հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում մասնագետները գնահատել են Արքայական ակումբում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն, թե ինչպես է անցել անցած մրցաշրջանը «սերուցքայինների» համար։ Անչելոտին և Ալոնսոն քննարկել են թիմի կոնկրետ խնդիրները … Read more

Ալոնսոն խոսել է ակումբի ղեկավարության հետ նոր տրանսֆերների շուրջ երկխոսության մասին

«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է ակումբի ղեկավարության հետ իր շփումների մասին՝ կապված առաջիկա ամառային տրանսֆերների հետ։ «Նոր ձեռքբերումնե՞ր. Մեր պարտականությունն է միշտ ձգտել կատարելագործվել մեր խաղի յուրաքանչյուր ասպեկտում՝ կազմի պլանավորման առումով… Վերջերս ես փորձում եմ ակումբի հետ կապ և տեսլական հաստատել՝  փոխհամաձայնության հասնելու համար։ Բանը նրանում չէ, որ ես եկել եմ պահանջներով, … Read more

Բարի գալուստ, սիրելի՛ Խաբի. Պերեսը ողջունել է Ալոնսոյին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ողջունել է թիմի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին ակումբում։ Պաշտոնյան նշել է, որ մադրիդյան թիմի երկրպագուները ջերմ վերաբերմունք ունեն Ալոնսոյի նկատմամբ։ «Մենք գիտենք, թե ինչ է նշանակում Մադրիդը Ձեզ համար։ Որպես խաղացող՝ դուք խոշոր տիտղոսներ եք նվաճել ոչ միայն «Ռեալ Մադրիդի», այլև «Լիվերպուլի» և «Բավարիայի» հետ։ Եվ, իհարկե, դուք Իսպանիայի … Read more

Մեծ պատվով և հպարտությամբ եմ ընդունում նրա ժառանգությունը. Ալոնսոն՝ Անչելոտիի մասին

«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է ակումբի նախկին մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։ Այս պահին տեղի է ունենում իսպանացի մասնագետի շնորհանդեսը որպես «արքայական ակումբի» մարզիչ։ «Ես չեմ ուզում դադարել խոսել այն դարաշրջանի մասին, որն ավարտվել է, այն մասին, որ ես փոխարինել եմ Կառլո Անչելոտիին։ Կառլոն իմ մարզիչն էր, մեծ մարդ, մարզիչ, որը իր հետքը … Read more

Այս օրը կհիշեմ իմ ամբողջ կյանքում. Ալոնսոն ներկայացվել է որպես Ռեալի գլխավոր մարզիչ

«Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է մադրիդյան ակումբ վերադառնալու հետ կապված իր հույզերով։ Այսօր նա ներկայացվել է որպես մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ: «Ես այս օրը կհիշեմ ամբողջ կյանքում։ Սա իմ տունն է։ Կապը Մադրիդի հետ միշտ էլ եղել է, և այսօր, երբ ես մտա Վալդեբեբաս, այն վերականգնվեց։ Մենք էներգիա ունենք, և ես … Read more

Հայտնի է՝ երբ Ալոնսոն կներկայացվի որպես Ռեալի գլխավոր մարզիչ — Armsport.am

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն որպես «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ կներկայացվի երկուշաբթի՝ մայիսի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 14:30-ին։ Այս մասին հայտնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։ Ալոնսոն «Ռեալի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին։ Խաբին այս պաշտոնում կփոխարինի իտալացի մասնագետ Կառլո … Read more

Ռեալը հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին — Armsport.am

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին։ Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև … Read more

Անչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի Ռեալը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիմել է Խաբի Ալոնսոյին, ով մոտ է «Արքայական ակումբ» նշանակվելուն։ «Խորհուրդ հաջորդ մարզչի համար՞։ Ես չեմ ուզում խորհուրդներ տալ, յուրաքանչյուրն ունի իր մեթոդը։ Բայց վայելեք Ձեր ժամանակը «Ռեալ Մադրիդում»։ Առաջին [մարզիչը ինձանից հետո] կլինի Խաբի Ալոնսոն, և ես նրան մաղթում եմ աշխարհի լավագույնը։ Նա ունի «Ռեալ Մադրիդը» մարզելու հմտությունները։ … Read more

Հայտնի է՝ որ հարձակվողին և կիսապաշտպանին է Ալոնսոն ցանկանում տեսնել Ռեալում

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու դեպքում, ակումբի ղեկավարությանը կխնդրի մադրիդցիների նախկին խաղացող Խոսելուի ոճին նման հարձակվողի ձեռք բերել։ Այս մասին հայտնել է COPE հրատարակությունը։ Աղբյուրի տվյալներով՝ Ալոնսոյին անհրաժեշտ է բարձրահասակ կենտրոնական հարձակվող, որը կկարողանա հաղթել օդային մենամարտերում և գոլ խփել նույն կանոնավորությամբ, ինչպես Խոսելուն էր անում, երբ խաղում էր մադրիդյան գրանդի կազմում՝ … Read more