Շերիֆը՝ Մոլդովայի գավաթակիր. Սերոբյանը առաջին տիտղոսը նվաճեց նոր ակումբի կազմում

Տիրասպոլի «Շերիֆը» Մոլդովայի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում 2։1 հաշվով առավելության հասավ «Միլսամիի» նկատմամբ՝ պատմության մեջ 13-րդ անգամ դառնալով Մոլդովայի գավաթակիր։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը մոլդովական ակումբի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Նշենք, որ 21-ամյա խաղացողը առաջին տիտղոսն է նվաճել Տիրասպոլը ներկայացնող ակումբի կազմում։

Leave a Comment