Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը – Live News

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մեկնարկը տրվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Ֆիլմը 2025 թվականի օգոստոսին արդեն իսկ բացել է Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը։ Դրանից ի վեր այն ճամփորդել է բազմաթիվ մայրցամաքներով և վերջապես … Read more

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․Սուրենյան – Live News

Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավական բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն, առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։ Հուլիսի 16-ից օդի ջերմաստիճանը կսկսի նվազելը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Տիգրան Գաբրիելյանին փոխարինել է Ռոմիկ Մխիթարյանը – Live News

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։ Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 112-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 1-ին մասը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդհոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» … Read more

Երևանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա

ՀՀ քննչական կոմիտեից yerevan.today-ին հայտնեցին, որ Երևանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է:

Հայաստանի վտանգված կենդանիները տեղափոխվել են հնդիկ միլիարդատիրոջ վանդակներ. հետաքննություն

Երևանի կենդանաբանական այգու բակային մուտքի մոտ 2023 թվականի ամռանը բեռնատար մեքենաներ կանգնեցին։ Ո՛չ հայտարարություն, ո՛չ մամուլի ասուլիս, ո՛չ բնապահպանական ձևականություններ, պարզապես՝ բեռնաթափում։ 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ, Հայաստանի Կարմիր գրքի էջերից դուրս եկած, ճանապարհ ընկան դեպի Ջամնագար, Հնդկաստան, որտեղ հնդիկ միլիարդատիրոջ որդու «բնասիրությունը» մարմնացված է 3000 ակր ցանկապատի ներսում, ճոխ շոուների ու Բոլիվուդյան … Read more

Վարդավառին Երևանի կենտրոնում մի քանի փողոց փակ է լինելու – Live News

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ: Այս մասին հայտնում … Read more

ՀՀ-ի տարածքով նախատեսված TRIPP-ը կարող է ծառայել միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Al-Monitor

Մինչ Երևանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ և աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած տրանսպորտային միջանցքին, Փաշինյանը աշխատում է հավաստիացնել Իրանին, որ դա չի սպառնում իր իր շահերին․ գրել է Al-Monitor-ը։ Ինչպես նշվել է, Փաշինյանն այն մի քանի առաջնորդների շարքում էր, որոնք այս շաբաթ Թեհրանում մասնակցեցին Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ … Read more

Երևանում կբացվի «Լյանչժուի դարաշրջան. Ծիսական Կարգի Աշխարհը» խորագրով ցուցահանդեսը

Հուլիսի 25-ին Երևանում՝ Հայաստանի Նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում կբացվի «Լյանչժուի դարաշրջան. Ծիսական Կարգի Աշխարհը» խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանից բերված հարյուրից ավելի առարկաներ, որոնք կպատմեն չինական 5300-ամյա Լյանչժուի քաղաքակրթության մասին։ Ցուցահանդեսը կազմակերպվում է Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանի, Գոտի և Ճանապարհ Մշակութային Զարգացման Ասոցիացիայի, Հայաստանի Նկարիչների … Read more

Քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի համանախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների բարձրաստիճան մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան–Եվրոպական միության արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 15-րդ նիստը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները՝ գնահատելով արձանագրված առաջընթացը և նախանշելով հետագա համագործակցության առաջնահերթությունները։ Մասնավորապես, ներկայացվել են դատական և իրավական, … Read more

Երևանում «Mitsubishi»-ը բախվել է էլեկտրասյանը և բռնկվել • Tribune.am

Այսօր՝ հուլիսի 6-ին, Երևանում ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթար-հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։