Երևանում «Mitsubishi»-ը բախվել է էլեկտրասյանը և բռնկվել • Tribune.am
Այսօր՝ հուլիսի 6-ին, Երևանում ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթար-հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։