COP17-ին ընդառաջ Երևանում 545,5 մլն դրամով կհիմնանորոգվի Ոսկերիչների փողոցը – Live News

ՀՀ կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի COP17-ից առաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման համար։ Որոշումն այսօր ընդունվեց գործադիրի նիստում։ Համաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 18-30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Ըստ նախագծի հիմնավորման` անհրաժեշտ է ապահովել միջոցառման անցկացման վայրին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ և ներկայացուցչական վիճակը։ Այս նպատակով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 545,5 մլն դրամ, որից … Read more

Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ ավտոբուսային հաղորդակցությունը պաշտոնապես մեկնարկել է

Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ ավտոբուսային հաղորդակցությունը պաշտոնապես մեկնարկել է։ Կրասնոգվարդեյսկի միջազգային ավտոկայանն այժմ կառաջարկի ուղիղ հաղորդակցություն Մոսկվայից դեպի Երևան։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիքսուտովը։

Երևանում կանցկացվեն գարեջրի օրեր – Live News

Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին՝ ժ.11։00-22։30-ն Զաքյան փողոցում (Զաքյան-Լուսավորիչ փողոցների հատման հատվածից մինչև Զաքյան- Խորենացի փողոցների հատման հատված) կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հուլիսի 14-ին, Շենգավիթում` հուլիսի 3-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը, Կենտրոնում՝ հուլիսի 9-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել, Շենգավիթում` չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային … Read more

Օդի որակը Երևանում․ փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ն (2026թ․) ընկած ժամանակահատվածում: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հուլիսի 14-ին, Շենգավիթում` հուլիսի 3-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը, Կենտրոնում՝ հուլիսի 9-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել, Շենգավիթում` … Read more

Փոփոխություններ՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարների կազմում

Փոփոխություններ են Երևանի վարչական շրջանների ղեկավարների շրջանում։ Տիգրան Գաբրիելյանը, ով 2025 թվականի հոկտեմբերից ղեկավարում էր Շենգավիթի շրջանը, հեռացել է սեփական դիմումի համաձայն։ Տեղեկություններ կան, որ նա կարող է կառավարությունում պաշտոն ստանալ։ Մինչև Շենգավիթի վարչական շրջանը ղեկավարելը Գաբրիելյանը փոխնախարար էր տարբեր նախարարություններում՝ գյուղնախարարություն, էկոնոմիկայի, ապա շրջակա միջավայրի։ Հնարավո՞ր է, որ Գաբրիելյանը վերադառնա գործադիր։ Այս հարցը դեռ … Read more

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը – Live News

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մեկնարկը տրվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Ֆիլմը 2025 թվականի օգոստոսին արդեն իսկ բացել է Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը։ Դրանից ի վեր այն ճամփորդել է բազմաթիվ մայրցամաքներով և վերջապես … Read more

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․Սուրենյան – Live News

Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավական բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն, առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։ Հուլիսի 16-ից օդի ջերմաստիճանը կսկսի նվազելը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Տիգրան Գաբրիելյանին փոխարինել է Ռոմիկ Մխիթարյանը – Live News

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։ Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 112-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 1-ին մասը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդհոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» … Read more

Երևանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա

ՀՀ քննչական կոմիտեից yerevan.today-ին հայտնեցին, որ Երևանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է: