Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․Սուրենյան – Live News

Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավական բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն, առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։ Հուլիսի 16-ից օդի ջերմաստիճանը կսկսի նվազելը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Արարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ – Live News

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 9 դեպք։ Արարատի մարզի Մասիս, Նորամարգ, Դարակերտ, Արտաշատ բնակավայրերում 8 քաղաքացի չունենալով ջրօգտագործման թույլտվություն ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 8 խորքային հոր։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոսկյա զարդերի արտադրությամբ զբաղվող «Փաթիլա» … Read more

Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին

Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին: Գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Դեղձենիների մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 8-12-ը – Live News

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող  եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի  8-12-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ինչ երևույթ է Արարատյան դաշտում – Live News

Վերջին օրերին Արարատյան դաշտում, ինչպես նաև հարակից նախալեռնային հատվածներում, ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր՝ կայուն ջերմաստիճանային ինվերսիա, մառախուղ և գրեթե անփոփոխ ցածր ջերմաստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ջերմաստիճանային ֆոն Օդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի … Read more