Զինծառայողներն ազատվում են ավտոմեքենայի գույքահարկից. ո՞ր դեպքերում և ի՞նչ սահմանով

Հարկային օրենսգիրքը զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսում է փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններ։ Դրանք գործում են արդեն, բայց պայմանները տարբեր են՝ կախված ծառայության տեսակից, և կա մեկ սահմանափակում, որի պատճառով ընտանիքները հաճախ կորցնում են արտոնությունը՝ առանց իմանալու։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, արտոնությունները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածով։ Ժամկետային ծառայության զինծառայողները Օրենսգրքով ծառայության ընթացքում … Read more

Ո՞ր համարանիշներն ինչ արժեն. ՆԳ նախարարի նոր հրամանը զրոներով և կրկնվող թվերով համադրությունների մասին

Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների շրջանակն ընդլայնվել է, և դրանց հատկացման նոր գները սահմանվել են ներքին գործերի նախարարի հրամանով։ Նոր չափորոշիչներին համապատասխանող համադրությունները կարելի է ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, գները սահմանված են ՀՀ ներքին գործերի նախարարի 2026 թվականի հուլիսի 20-ի N 12-Ն հրամանով, որը պաշտոնապես հրապարակվել է հուլիսի 22-ին և … Read more

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց • Tribune.am

Հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց ավտոմեքենան ընկել է Ողջի գետը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։ … Read more

Սևանի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը․ վարորդը մահացել է • Tribune.am

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի … Read more

Երևանում «Mitsubishi»-ը բախվել է էլեկտրասյանը և բռնկվել • Tribune.am

Այսօր՝ հուլիսի 6-ին, Երևանում ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթար-հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ այրվել է բեռնատար ավտոմեքենա

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 2 ջրատար` մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։ Տեղում … Read more

Շենգավիթում ավտոմեքենան մխրճվել է քարոզարշավի մասնակիցների մեջ • Tribune.am

Շենգավիթում սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ: Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը և հրապարակել Սոնա Աղեկյանի տեսանյութը՝ դեպքի վայրից: «Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Ականատեսների վկայությամբ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր … Read more

Դավիթաշենում ժամերի ընթացքում նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ

Մայիսի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում կարելի է համարել «սև գիշեր», քանի որ այդ օրը մի քանի ժամվա ընթացքում Դավթաշենում թալանվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ ու զարմանալի է, որ մինչ այժմ ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ, չեն կարողանում կամ չեն ցանկանում գողության համատարած այս դեպքերը բացահայտեն։ … Read more

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում

Մայիսի 7-ին, ժամը 10։00-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» … Read more