Ալիևը տեսակապով կմիանա – Live News

Ալիևն այսօր տեսակապի միջոցով կմիանա Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտնում են ԶԼՄ-ները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա այսօր՝ մայիսի 4-ին, Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և դիմացկունություն Եվրոպայում» կարգախոսով։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրապարակել է Արարատ լեռան լուսանկարը – Live News

Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ի իր միկրոբոլոգում հրապարակել է Արարատ լեռան լուսանկարն ու գրել. «Թաչդաուն Երևանում,  որտեղ  կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը՝ մայրցամաքային մասշտաբի մարտահրավերներին անդրադառնալու համար: Անվտանգությունից մինչև էներգիա և կապ: Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովով մենք նաև կարևոր իրադարձություն ենք նշելու»։  

Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում. ընտանիքների նամակը Մարկ Քարնիին

Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Ստորև ներկայացվում է նամակի տեքստն ամբողջությամբ: Կանադայի վարչապետ Մարկ ՔարնիինԵրևան, ՀայաստանՄեծարգո պարոն վարչապետ, Մենք՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների … Read more

Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը. Մակրոնը գրառում է կատարել

«Մեծապես ուրախ եմ վերստին գտնվել Հայաստանում։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- այս մասին իր X սոցիալական էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կատարած այցի ընթացքում։ «Վաղը՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում, մենք կշարունակենք կերտել առավել ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև, իմ բարեկամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը»,-գրել … Read more

Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. արցախցիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին

Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանում են գտնվում եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Մինչ համալիրում հավաքվել են տարբեր երկրների ղեկավարներ և կառավարության ներկայացուցիչներ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ, արցախցիները հավաքվել են Համալիրի մոտ՝ իրենց ուղերձը փոխանցելու եվրոպական առաջնորդներին։ Արցախիցները կարևոր են համարում այս հնարավորությունը՝  բարձրաձայնելու համար իրենց խնդիրները։ … Read more

Կոմունիստների փոխարեն՝ վարչապետն ու գործարարները. Մայիսի 1-ը Երևանում

Մայիսի 1-ը Երևանում նշվեց ինչպես հին՝ խորհրդային ժամանակներում, բայց այս անգամ Հանրապետության հրապարակում ոչ թե կոմունիստներն էին, այլ՝ վարչապետ Փաշինյանն իր թիմով, որ փակված Ամիրյան փողոցով անցնելիս հերթով մոտենում, բարևում էր իրեն մեկ ժամից ավելի սպասող տարբեր բիզնեսների աշխատողներին: «Լավ միջոցառում ա, ինձ դուր ա գալիս: Շնորհակալ ենք աշխատանքի համար», – ասում էր վարչապետը: Շքերթը … Read more

Էրդողանը հրավիրվել է Երևան – Yerevan Today

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Այս խումբը ստեղծվել է եվրոպական երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, երկխոսությունը և համակարգումը ամրապնդելու համար, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվում է խորը աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում, և դրա հիմնական թեմաներն են լինելու ժողովրդավարական դիմակայունության բարձրացումը, կապերի ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական և … Read more

Բոլորին սպասում եմ, ներառյալ Զելենսկուն. Նիկոլ Փաշինյան – Live News

Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահ՝ Զելենսկուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։

Վաղը Պարի միջազգային օրվա առթիվ Երևանում մի շարք փողոցներ փակ են լինելու – Live News

Ապրիլի 29-ին Երևանում իրականացվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած): Նախարարությունից հայտնել են, որ  Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, … Read more

30 մլն դրամ Երևանի բյուջեից՝ Ախուրյանի այգու բարեկարգմանը

Երևանի ավագանու վերջին նիստում ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այգի է հիմնանորոգելու, որի համար 30 միլիոն դրամ է հատկացվելու: «Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոցի հարակից այգու բարեկարգմանը աջակցելու նպատակով, և այլն, և այլն, 30 միլիոն դրամ աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծ: Անշուշտ, ողջունելի է մայրաքաղաքի կողմից մեր մնացյալ … Read more