Սլովակիան դարձավ ամենաբարձր մակարդակով Արցախ այցելած ԵՄ անդամ առաջին պետությունը

Եվ որը, ցավոք, քաղաքականապես թաքցրեց կատարված ողբերգական իրադարձությունները   Սլովակիան հայտնի էր իր խիստ հայանպաստ քաղաքականությամբ և 1999 թվականից սկսված, ինչպես Սլովակիայի, այնպես էլ Հայաստանի բարձրագույն ղեկավարության պատվիրակությունների բազմաթիվ պաշտոնական այցեր են կազմակերպվել: Փոխանակվել են և՛ նախագահների մակարդակով այցեր, և՛ վարչապետների: Սակայն 2018 թվականից կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել ու դիվանագիտական ոլորտում և աշխարհաքաղաքական դաշտում … Read more

ԵՄ-ն 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար – Live News

Եվրահանձնաժողովը Google-ին ընդհանուր 890 մլն եվրոյի տուգանք է սահմանել առցանց մրցակցության կանոնների խախտման համար։ Այս մասին հայտնել է «The Guardian» պարբերականը։ Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունը խախտել է «Թվային շուկաների մասին ակտը»՝ որոնողական համակարգում սեփական ծառայություններին առավելություն տալով մրցակիցների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակելով հավելվածների մշակողների հնարավորությունը՝ օգտատերերին ուղղորդելու ավելի էժան առաջարկների դեպի կայքեր կամ այլ հավելվածների խանութներ։ … Read more

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել «Շերեմետևոյի» ու մի քանի այլ օդանավակայանների նկատմամբ

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի, ինչպես նաև ռուսական այլ օդանավակայանների նկատմամբ, նշված է ԵՄ պաշտոնական ամսագրում: «Շերեմետևո» օդանավակայան, «Ուլյանովսկ-Վոստոչնի»օդանավակայան, Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայան, Միներալնիե Վոդի օդանավակայան»,-նշված է փաստաթղթում: Որպես սահմանափակումների հիմնավորում ԵՄ-ում վկայակոչել են այն, որ այդ օդային նավահանգիստներն իբր օգտագործվում են ապրանքների և տեխնոլոգիաների տեղափոխման համար, … Read more

Ֆրանսիայում անտառային hրդեhների հետևանքով այրվել է ավելի քան 42,000 հեկտար – Live News

Ֆրանսիայում հուլիսի կեսերի դրությամբ անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 42 հազար հեկտար, ինչը ռեկորդային ցուցանիշ է դիտարկումների 20 տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է Figaro թերթը՝ հղում անելով Եվրամիության Effis արբանյակային համակարգի տվյալներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2022 թվականին: 2026 թվականի հրդեհների տարածքն արդեն զգալիորեն գերազանցում է ամբողջ 2025 թվականի … Read more

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած բոլոր դիվանագիտական ծառայողներին։  Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Տարածաշրջանային լարվածության վերաբերյալ թարմացված տեղեկատվության և անվտանգության իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիայի աշխատակիցները ժամանակավորապես դուրս են բերվել Իրանից», – ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Բրիտանական The Sun պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ … Read more

Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանով – Live News

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և Համագործակցության նախարարությունը խորհուրդ է տալիս չայցելել Իրան։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով։ «Եթե դուք Մեծ Բրիտանիայի քաղաքացի եք և արդեն գտնվում եք Իրանում՝ որպես բնակիչ կամ զբոսաշրջիկ, մանրակրկիտ գնահատեք այնտեղ մնալու անհրաժեշտությունն ու դրա հետ կապված ռիսկերը։ Հետևեք տեղական և միջազգային … Read more

«Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը

Զանգեզուրի միջանցքի գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն։ APA-Economics-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը։ Նա նշել է, որ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը և թվայնացումը երթուղու երկայնքով, ինչպես նաև այլ տրանսպորտային երթուղիներում օգտագործվող … Read more

ՌԴ Բելգորոդի մարզում ավտոբուսին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածելուց հինգ քաղաքացի է զոհվել

Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հինգ մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ուղևորատար ավտոբուսին հարվածելու հետևանքով, երկուշաբթի օրը հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։ «Այս անմարդկային և վախկոտ հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից զոհվել են հինգ անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ մեկ անչափահաս. չորս կին և մեկ պատանի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Max հարթակում գրել է Շուվաևը։ … Read more

Գերմանիան և Ֆրանսիան պահանջում են ԵՄ դիվանագիտական ծառայության արմատական բարեփոխումներ․ FT

Բեռլինը և Փարիզը դժգոհ են արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) արձագանքից այնպիսի արտաքին մարտահրավերներին, ինչպիսիք են Իրանի և Ուկրաինայի հարցերը, և ցանկանում են արմատապես բարեփոխել այդ մարմինը։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, կարծում են, որ ծառայությունը չի կարողացել գլուխ հանել ԱՄՆ … Read more

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին պարեկություն է իրականացնում Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ

ՆԱՏՕ-ի Bombardier Challenger 650 Artemis II հետախուզական և թիրախների նշման ինքնաթիռը կրկին նկատվել է Սև ծովի չեզոք ջրերի վրա, որտեղ այն շարժվում է արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։ «Ինքնաթիռը շարժվում է ծովի հարավային հատվածում՝ արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ, չեզոք ջրերի վրայով՝ առանց մտնելու որևէ երկրի … Read more