«Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը

Զանգեզուրի միջանցքի գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն։ APA-Economics-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը։ Նա նշել է, որ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը և թվայնացումը երթուղու երկայնքով, ինչպես նաև այլ տրանսպորտային երթուղիներում օգտագործվող … Read more

Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այսօրվա փակ նիստում քննարկել է նաև այն բեռնատարների վարորդների հարցը, որոնք 2025 թվականին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններից հետո խախտել են երկրում գտնվելու 90-օրյա ժամկետը և հայտնվել մուտքի արգելքի տակ։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Քննարկման արդյունքում որոշվել է, որ այն վարորդների նկատմամբ, որոնց մուտքի արգելքը սահմանվել է ոստիկանության որոշմամբ, կարող է հանվել, … Read more

Ռուսաստանը երկարացրել է միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդների կեցության ժամկետը

Ռուսաստանի կառավարության ապրիլի 27-ի համապատասխան որոշմամբ՝ երկարաձգվել է երկրում ժամանակավոր գտնվելու ժամկետը ԱՊՀ պետությունների, ինչպես նաև Վրաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող վարորդների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության կայքէջում հրապարակված հրամանագրից։ Ըստ այդմ՝ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի պրոֆեսիոնալ միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող քաղաքացիների համար առանց վիզայի պահանջի  Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու … Read more