Գերմանիան թույլ չի տվել ռուս մարզիկներին մասնակցել Խուլերի եվրոպական պատանեկան խաղերին

Գերմանիան հրաժարվել է թույլատրել ռուս մարզիկների մասնակցությունը Խուլերի եվրոպական պատանեկան խաղերին։  Գերմանիայի խուլերի սպորտային ասոցիացիան (DGSV) իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Գերմանիայի ժողովուրդը «չի համաձայնի մրցումներին Ռուսաստանի մասնակցությանը»։

Ուկրաինայի նախագահը պարգևատրել է Թուրքիայի ԱԳ նախարարին – Live News

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Կիև, որտեղ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի և Ղրիմի թաթարների առաջնորդի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Ֆիդանը և Սիբիհան միասին այցելել են Անկախության հրապարակ, որտեղ ոգեկոչվում է ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ուկրաինացիների հիշատակը։ Այնուհետև Ֆիդանը Կիևում հանդիպել է Ղրիմի թաթարների ազգային … Read more

Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա – Live News

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իր պաշտոնավարման ընթացքում վերջին այցն է կատարել Ուկրաինա՝ հայտարարելով Միացյալ Թագավորության «անսասան աջակցության» մասին։ Այս մասին գրում է BBC-ն։ Հուլիսի 16-ին Սթարմերը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա լինելու է վարչապետի պաշտոնում նրա վերջին այցն Ուկրաինա, քանի որ առաջիկայում Լեյբորիստական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու է … Read more

Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան

Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է։ Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազաիզյանը հայտնում է, որ հուլիսի 17-ից սկսած կանխատեսվում է օդային զանգվածների ուղղության փոփոխություն հյուսիս-արևմտյանի, ինչը շրջանների մեծ մասում կբերի ավելի զով օդ։

Ուկրաինան վավերացրել է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը – Live News

Թուրքիայի և Ուկրաինայի միջև տնտեսական ու առևտրային հարաբերություններում նոր փուլ է սկսվում։ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ Ուկրաինայի գերագույն ռադան (խորհրդարանը) վավերացրել է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Բոլաթի փոխանցմամբ, համաձայնագրի ուժի մեջ մտնելով, երկկողմ առևտրի շուրջ 90 տոկոսը կազատականացվի, ինչը զգալիորեն կմեծացնի թուրք արտահանողների մրցունակությունն … Read more

Ուկրաինայի վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը սխալ է․ Պեսկով – Live News

Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, սակայն այդ տարաձայնությունների մեջ սպառնալիք չի տեսնում երկկողմ հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։  Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մտերիմ հարաբերություններ է պահպանում մի շարք պետությունների հետ, որոնք ուկրաինական հակամարտության վերաբերյալ այլ դիրքորոշում ունեն։ «Ինչ վերաբերում … Read more

Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին. Կայա Կալաս – Live News

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը շարունակում է Սև ծովի ռազմավարության իրականացումը, սակայն Վրաստանի իշխանությունների հետ քաղաքական շփումների բացակայության պատճառով շեշտը դնում է վրաց ժողովրդին աջակցելու վրա։ «Եվրոսկոպ»-ի հետ զրույցում Կալասը նշել է, որ Բրյուսելում քննարկել են նաև, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել Վրաստանի քաղաքացիներին, … Read more

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը․ Ալիև

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը՝ ԵԽԽՎ-ի ներկայացրած պահանջների պատճառով։ Այս մասին երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Շուշիում ընթացող «Մեդիայի առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերածնունդ» խորագրով Շուշիի IV գլոբալ մեդիա ֆորումի բացման արարողության ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Report» լրատվական գործակալությունը, Ալիևը նշել է, որ վերջին տարիներին Եվրոպայի … Read more

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի – Live News

Ուկրաինան մոտ ժամանակներս ԱՄՆ-ից կստանա PAC-3 տեսակի կալանիչ հրթիռների խմբաքանակ՝ Patriot համակարգերի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Առաջիկա օրերին մենք կստանանք փաթեթ ԱՄՆ-ից, ինչպես նաև եվրոպացիների հետ առանձին պայմանավորվածություններ ունեինք, այնտեղ դեռ կոնկրետ ժամկետներ չկան, բայց կլինեն լրացուցիչ PAC-3 հրթիռներ», – հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, … Read more

Հայաստանի 4 ներկայացուցիչներ Եվրոպայի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության լավագույն տասնյակում

2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։ Մանվել Վարդանյանը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել 1-4-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը դարձել է արծաթե մեդալակիր: Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 13 միավոր և դարձել մինչև 10 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր: ՖԻԴԵ-ի վարպետ … Read more