«Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել. ««Ականատես» դիտորդական առաքելությունը խորապես մտահոգված է քաղաքական և հանրային դիսկուրսում զարգացող ատելության խոսքի և անհանդուրժողականության խոսույթով, որը վերջին օրերին առավել սրվել է նախընտրական քարոզչության շրջանակում։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճը և դրա հետևանքները։ Ըստ այդմ, առնվազն հանրամատչելի տեղեկատվության հիման … Read more

ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես»

2026 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մասնակցությամբ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ապարան համայնքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։ Այս մասին հայտնում են «Ականատես» դիտորդական առաքելությունից: Առաքելության դիտորդները տեղում արձանագրել են, որ համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք … Read more

ԿԸՀ-ն գրանցեց «Ականատես» դիտորդական առաքելությանը ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 20-ի արտահերթ նիստում քննարկել է «Ականատես» դիտորդական առաքելության՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը։ «Ականատես» անվան ներքո հանդես են գալիս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ կազմակերպությունները ԿԸՀ են ուղարկել պահանջվող ամբողջ փաստաթղթերը, և հանձնաժողովը բավարարել է հավատարմագրման … Read more