ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո հերթը հասավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին

ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո հերթը հասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ և «Ազգային ժողով» կոչվածի 07.06.2026թ. ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Նարեկ Կարապետյանին: Հայաստանի գլխավոր դատախազությունը և անձամբ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողը՝ Աննա վարդապետյանը, ցանկանում են Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և նրան ազատությունից զրկել: Այդ իսկ նպատակով գլխավոր … Read more

Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ. «2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները համակարգային և զանգվածային խախտումներով կեղծած իշխանությունը, շարունակում է Հայաստանի Հանրապետության պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը։ Նույնիսկ համատարած ընտրակեղծիքների պայմաններում չապահովելով սահմանադրական մեծամասնություն նոր ձևավորված Ազգային ժողովում, իշխանությունը 2026 թվականի հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում գործող Ազգային … Read more

Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են ՀՀ քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են հայ քաղաքացիներին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ Մոլդովայի օրինակով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Դիվանագետը մեկնաբանել է նոր փոփոխությունները, որոնք նախատեսում են մտցնել Հայաստանի իշխանությունները, որոնց համաձայն՝ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին և հանրաքվեներին միայն քվեարկության օրվան նախորդող կես տարվա ընթացքում հանրապետությունում … Read more

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովի հրատապ նիստին քննարկվեց Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 66, դեմ՝ 16 պատգամավոր: Փոփոխությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի … Read more

Նման գործընթաց իրականացնելը ընտրություններից 2 ամիս առաջ անթույլատրելի է․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Նման գործընթաց իրականացնելը ընտրություններից 2 ամիս առաջ անթույլատրելի է․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 … Read more

Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի՝ քաղաքական ուժն ինքը պետք է ցանկանա չգրանցվել․ Վահագն Հովակիմյան

«Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի՝ քաղաքական ուժն ինքը պետք է ցանկանա չգրանցվել»,-այսօր ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը արհեստական խոչընդոտներով չգրանցելու հավանականության մասին հարցին։ Նա նշեց, որ օրենսգիրքը հստակ ներկայացնում է այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնի կուսակցությունը, և եթե այն ամբողջական է, ապա պարտավոր է գրանցվել։ «Եթե փաստաթղթերը կիսատ … Read more

Հերիքնազ Տիգրանյանին զարմացրել է ընդդիմության վարքագիծը, Մարիա Կարապետյանը նշում է. «Հակընդդեմ կողմը ընդունել է իր մեղավորությունը, վիճարկելու բան չկա»

Գյումրու եւ Վաղարշապատի ընտրություններում դիտորդական առաքելությունների անունից հանդես են եկել կազմակերպություններ, մարդիկ, որոնք քաղաքական գործընթացների մասնակիցներ են՝ «ՀայաՔվե», «Թաթոյան հիմնադրամ»․ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ հավելելով, որ հանրությունը կդժվարանա տարբերակել՝ սրանք դիտորդական առաքելություննե՞ր են, ընտրություններին մասնակից անձի՞նք, թե քաղաքական կուսակցություններ։ «Ես դիտել եմ ԿԸՀ այն նիստը, որում այս առաքելությունների … Read more

Դիտորդական առաքելությունների գործունեությունը խստացվում է․ 65 «կողմ» ձայներով ՔՊ-ն ընդունեց նախագիծը

65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Լիլիթ Մինասյանը։ Օրենքը խստացնում է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հավատարմագրման և գործունեության կանոնները։ Հիմնական փոփոխությունները՝ … Read more

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»․ ՔՊ-ն ԸՕ-ում դիտորդական կազմակերպությունների գործունեության կարգն է փոխում

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»,- խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ներկայացնելով իր եւ ՔՊ-ական այլ պատգամավորների նախաձեռնությունը՝ ԸՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Հարցը կքննարկվի հրատապ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմում։ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ որպեսզի քաղաքական ուժերի հետ համաձայնությունների դաշտ չմտնեն դիտորդական առաքելությունները, հնարավո՞ր է … Read more