Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը անցկացվեց դռնփակ

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննարկվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի  կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Վարույթը հարուցվել է Արդարադատության նախարարության կողմից։ Նիստի սկզբում դատավորի ներկայացուցիչը առարկել է նիստի տեսաձայնագրմանը, ինչից հետո Խորհուրդը որոշել է նիստն անցկացնել դռնփակ։

«Հավերժ չենք կարող այս դատավարությունը շարունակել․․․». Արմեն Սաքապետոյանի գործով նոր պատասխանող է ներգրավվել

Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 22-ին շարունակվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը, որով որպես պատասխանողներ ներգրավված են Արմեն Սաքապետոյանը և մի շարք այլ անձինք։ Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկայացել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեհրոյանը և նրա գործընկեր Կառլեն Ափինյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը։ Նիստի ընթացքում … Read more

Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը կրկին հետաձգվեց

Հակակոռուպցիոն Քրեական դատարանում՝ Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ անցկացվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը, պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Լուսինե Սահակյանը և Կարեն Մեժլումյանը։ Դատական նիստին ներկա էր նաև թարգմանչուհի Նինա Կարապետյանը։ Դատական նիստին չէր ներկայացել գործով մեղադրյալ Սեյրան … Read more

Արմեն Սաքապետյանի գործով դատարանը մերժեց արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվում է Արմեն Սաքապետյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով քննությունը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հունիսի 10-ին կայացած դատական նիստում դատարանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկեց դատախազության կողմից ներկայացված՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության հերթական միջնորդությունը։ Դատարանը հրապարակեց իր որոշումը՝ մերժելով պատասխանող կողմի միջնորդությունը, որով առաջարկվում … Read more

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Հովիկ Աբրահամյանի և մյուսների գործի քննությունը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հովիկ Աբրահամյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող Կարեն Սուքիասյանը, պաշտպաններ Էմին Խաչատրյանը, Նարե Գրիգորյանը, Սմբատ Մինասյանը և Զորայր Կարապետյանը, մեղադրյալներ Հովիկ Աբրահամյանը, Բագրատունի Բարսեղյանը, Գրիգոր Գևորգյանը, Հենրիկ Աբրահամյանը և Հովհաննես Աբրահամյանը, ինչպես նաև տուժող Հասմիկ Հակոբյանը … Read more

«Մեղադրանքը շինծու է». Սեյրան Օհանյանի և մյուսների գործով պաշտպանական կողմը ներկայացրեց բացման խոսքը

Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է Սեյրան Օհանյանի և մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական քննությունը։ Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Կիմ Հարությունյանը, մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Աշոտ Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանը, Բենյամին Ղալաչյանը, Էդգար Գրիգորյանը, ինչպես նաև նրանց պաշտպանները։ Դատական հերթական նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ բացման խոսքով։ Էդգար Գրիգորյանի … Read more

Վարշամ Ղարիբյանը դատարանում հարցաքննվել է Աղվան Հովսեփյանի գործով

Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստերը։ Ըստ մեղադրանքի՝ նա տարիներ շարունակ, զբաղեցնելով բարձրաստիճան պետական պաշտոններ, ներգրավված է եղել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման գործընթացներում։ Դատարանը վկաների հարցաքննության փուլում է։ Հերթական դատական նիստը անցկացվեց մայիսի 14-ին։ … Read more

Շարունակվում է Լևոն Քոչարյանի գործով դատական քննությունը․ դատարանը լսեց նոր վկայի ցուցմունքը

Շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը, որի հերթական նիստում դատարանը լսեց ոստիկանության ծառայողներից ևս մեկի ցուցմունքը։ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ  բերման էր ենթարկվել Լևոն Քոչարյանը, ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն … Read more

Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է

Նոր քրեական գործ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ ՀՀ Զինվորական դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մասին տվյալները հասանելի չեն համակարգում։ Գործը դատարան է ստացվել ապրիլի 14-ին, մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին։ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է … Read more

Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատարանն անցնում է հիմնական դատալսումների փուլ

Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, ապրիլի 14-ին կայացած դռնբաց դատական նիստում շարունակվեց Սեյրան Օհանյանի և այլ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործով դատական քննությունը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրողը, մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Աշոտ Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանը, Բենյամին Ղալաչյանը, Էդգար Գրիգորյանը, ինչպես նաև նրանց պաշտպանները։ Նիստի սկզբում քննարկվեց ապացույցների ծավալի և հետագա … Read more