Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննարկվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Վարույթը հարուցվել է Արդարադատության նախարարության կողմից։
Նիստի սկզբում դատավորի ներկայացուցիչը առարկել է նիստի տեսաձայնագրմանը, ինչից հետո Խորհուրդը որոշել է նիստն անցկացնել դռնփակ։