Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը կրկին հետաձգվեց

Հակակոռուպցիոն Քրեական դատարանում՝ Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ անցկացվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը, պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Լուսինե Սահակյանը և Կարեն Մեժլումյանը։ Դատական նիստին ներկա էր նաև թարգմանչուհի Նինա Կարապետյանը։

Դատական նիստին չէր ներկայացել գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը, նշվեց որ վերջինս ունի առողջական խնդիրներ և գտնվում է բժշկական հաստատությունում։ Սեյրան Օհանյանի առողջական վիճակի մասին դատարանին էր ներկայացվել համապատասխան բժշկական տեղեկանք։ Նրա բացակայությունը հարգելի համարվեց։

Արմեն Գևորգյանը դատարանին էր ներկայացրել ԱԺ նախագահի կարգադրությունը գործուղման մասին։

Դատավարության մասնակիցների բացակայությամբ պայմանավորված դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 3-ին։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment