Վարշամ Ղարիբյանը դատարանում հարցաքննվել է Աղվան Հովսեփյանի գործով

Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստերը։ Ըստ մեղադրանքի՝ նա տարիներ շարունակ, զբաղեցնելով բարձրաստիճան պետական պաշտոններ, ներգրավված է եղել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման գործընթացներում։

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է։

Հերթական դատական նիստը անցկացվեց մայիսի 14-ին։ Նիստի ընթացքում հարցաքննվեց գործարար Վարշամ Ղարիբյանը։ Իր խոսքով նա մտերիմ հրաբերությունների մեջ է եղել Աղվան Հովսեփյանի հետ մինչև այն պահը երբ իրեն տարբեր գործերով մեղադրանքներ են առաջադրվել։

Վկան հայտնեց, որ Քրեական գործերի ընթացքում Շանթ հեռուստաընկերության 50 տոկոսը նվիրաբերել է Աղվան Հովսեփյանի որդուն` Արմեն Հովսեփյանին։ Ղարիբյանի խոսքով՝ Աղվան Հովսեփյանը ստեղծել է իրավիճակ, որից ինքն այլ ելք չի տեսել։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment