«Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի … Read more

Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը

Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում։ Ճնշող մեծամասնության դեպքում սահմանափակվում է նույնիսկ պատգամավորների՝ այդ մարդկանց այցելելու հնարավորությունը։ Իշխանությունն անում է առավելագույնը՝ վերջիններիս մեկուսացված պահելու, քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան

Տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր»

Իլհամ Ալիևը, հայկական Շուշիի գլոբալ մեդիաֆորումում որոշեց «խորհուրդ» տալ Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։ Դա նշանակում, որ նա կոչ արեց շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ և հրապարակայնորեն խրախուսեց հետագա ռազմական գործողությունները։ Եթե Ալիևը՝ աշխարհաքաղաքական «տիրոջ» փոփոխությունն ու սեփական պատմական հիշողությունից հրաժարումը ազատություն և օկուպացիայի հետ չհաշտվել է անվանում, ապա կամ … Read more

Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպում է ունեցել Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները՝ անդրադառնալով շուկա մուտքի ընթացակարգերին, գործող կարգավորումներին, ինչպես նաև արտահանման … Read more

Նոր «ստոպ» գործիքը՝ ընդդեմ ֆինանսական խարդախությունների

Ինչպե՞ս պաշտպանվել ֆինանսական զեղծարարներից և ո՞րն է բանկային համակարգի նոր «ստոպ» գործիքը։ Մինչ մասնագետները փորձում են նոր մեխանիզմներով նվազեցնել ռիսկերը, հաքերները շարունակում են մարդկանցից կորզել անձնական տվյալներն ու թալանել հաշիվները։ Նմանատիպ խարդախության հերթական զոհի պատմությունն ու նոր գործիքի ներդրման մասին մանրամասները՝ տեսանյութում։

Շոգ օրերն ու մարդու առողջությունը․ ինչ են զգուշացնում բժիշկները

Շոգ եղանակը կարող է դառնալ առողջական խնդիրների պատճառ, հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ո՞ր հիվանդություններն են ակտիվանում բարձր ջերմաստիճանի պայմաններում և ինչպիսի՞ ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի՝ մանրամասները տեսանյութում։

Հայ ռազմագերու կյանքը վտանգված է. ընտանիքի անդամները ահազանգում են

Ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերից Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր ահազանգեր են հնչում։ Փաստաբանի հրապարակած բժշկական տվյալները վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին, միաժամանակ ընտանիքը պնդում է՝ ամիսներ շարունակ չի կարողանում հստակ տեղեկություններ ստանալ նրա առողջական վիճակի և բուժման վերաբերյալ։ Թե ինչ են պատմում ընտանիքի անդամները և որքանո՞վ են այս դեպքում արդյունավետ միջազգային իրավական … Read more

Նոր Սահմանդրությունում ԵՄ-ին անդամակցությունը ամրագրել որպես ուղենիշ. Արամ Սարգսյանի առաջարկը

«Հեռանկար»-ի տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք քննարկել և եկել են այն եզրահանգման, որ առաջարկելու են նոր Սահմանադրության տեքստում ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ամրագրել որպես ուղենիշ: Արամ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ԹՐԻՓՓ նախագծին և ԽՍՀՄ-ում ծնված Կոնստանտին Սոկոլովին ԹՐԻՓՓ-ի հիմնադրամի ղեկավար նշանակելու ԱՄՆ Պետդեպի որոշմանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին

Հուլիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում` «Փոխակերպող, արդար, նորարարական և համակարգված գործողություններ՝ միտված Կայուն զարգացման 2030 օրակարգի և դրա կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ հանուն բոլորի համար կայուն ապագայի» խորագրի ներքո: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: … Read more

ԱԹՍ-ներով հարձակումների են ենթարկվել Ուկրաինայում ադրբեջանական բենզալցակայանը, Օդեսայի մոտ թուրքական նավն ադրբեջանական անձնակազմով (տեսանյութ)

Կան վիրավորներ, նավի նավապետը կորել է   Ռուսաստանը, ինչպես արդեն հայտնի է, ի պատասխան իր բենզալցակայաններին, նավթավերամշակման գործարաններին, բնակելի շենքերին և քաղաքացիական նշանակության այլ օբյեկտներին Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից հասցվող հարվածներին, վերջին շրջանում սկսել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվող բենզալցակայաններին: Նշված հարվածներից բաժին է հասել նաև ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանին: Ռուսաստանցի զինվորականներն իրավացիորեն համարել են, … Read more