Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Սեպտեմբերի 4-ի առավոտյան M դասի արեգակնային բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում (IFG): «Սեպտեմբերի 4-ին 4524 արևային բծերի խմբում (N11E74) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 27 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված դրանց արձակած ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:

ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 31-ին ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին և Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականներին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է դպրոցականներին Ղազախստանում կայացած օլիմպիադայում գրանցած հաջողությունների, այդ թվում՝ նվաճած երկու բրոնզե մեդալների կապակցությամբ։ Դավիթ Թադևոսյանը կարևորել … Read more

Օգոստոսի 26-ին Արեգակի վրա կարող են տեղի ունենալ ամենաբարձր դասի հզոր բռնկումներ

Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի կանխատեսման համաձայն, օգոստոսի 26-ին կարող են տեղի ունենալ ամենաբարձր դասի հզոր արեգակնային բռնկումներ։ «Արեգակնային բռնկումների ակտիվությունը չափավորից բարձր է, սպասվում են X դասի բռնկումներ, այդ թվում՝ պրոտոնային բռնկումներ», – նշել են Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ Ավելի վաղ ինստիտուտը TASS-ին հայտնել էր, որ օգոստոսի 25-ին Արեգակի վրա գրանցվել է M7.0 … Read more

Դեսպան Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության տեխնոլոգիական պարկ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպել է գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպանին ներկայացվել են գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի … Read more

Չինաստանն առաջին անգամ հաջողությամբ արձակել է վերադարձող հրթիռ

Չինական մասնավոր LandSpace տիեզերական ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Zhuque-3 (ZQ-3, «Չժուցյուե-3») կոմերցիոն հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Zhuque-3-ը Չինաստանում առաջին կրող հրթիռն է, որը հաջողությամբ արձակվելուց հետո նաև վայրէջք է կատարել ցամաքում։ Այն արձակվել է ժամը 07:35-ին Պեկինի ժամանակով՝ երկրի հյուսիսում գտնվող Ցզյուցուան տիեզերակայանի Դունֆեն հարթակից։ Հրթիռի առաջին աստիճանը նախատեսված ժամանակացույցի … Read more

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 17-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ կարևորելով գիտական հետազոտությունների, զարգացման և նորարարության ուղղությունները։ Ընդգծվել է ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման և հայկական ընկերությունների հետ գործընկերության զարգացման կարևորությունը։ Հանդիպման շրջանակում … Read more

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր էներգամատակարարը․ զրույց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ

Նախիջևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայատանին էներգետիկայի բնագավառում համագործակցության առաջարկ է արել: Նա ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է մրցունակ գներով էլետրաէներգիա մատակարարել Հայաստանին: Ի՞նչ է թաքնված Ալիևի առաջարկության տակ։ Ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը էնեգետիկ անվտանգության ոլորտում։ Այս հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: «ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա գտնվեց Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը … Read more

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ներդրումը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և … Read more

ԲՏԱՆ-ում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքվիստին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման առանցքում եղել են Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև անվտանգ և վստահելի թվային հաղորդակցության ուղղություններում։ Քննարկվել են նաև Շվեդիայի ոլորտային … Read more