ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին

Հուլիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում` «Փոխակերպող, արդար, նորարարական և համակարգված գործողություններ՝ միտված Կայուն զարգացման 2030 օրակարգի և դրա կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ հանուն բոլորի համար կայուն ապագայի» խորագրի ներքո: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: … Read more

ԱԹՍ-ներով հարձակումների են ենթարկվել Ուկրաինայում ադրբեջանական բենզալցակայանը, Օդեսայի մոտ թուրքական նավն ադրբեջանական անձնակազմով (տեսանյութ)

Կան վիրավորներ, նավի նավապետը կորել է   Ռուսաստանը, ինչպես արդեն հայտնի է, ի պատասխան իր բենզալցակայաններին, նավթավերամշակման գործարաններին, բնակելի շենքերին և քաղաքացիական նշանակության այլ օբյեկտներին Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից հասցվող հարվածներին, վերջին շրջանում սկսել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվող բենզալցակայաններին: Նշված հարվածներից բաժին է հասել նաև ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանին: Ռուսաստանցի զինվորականներն իրավացիորեն համարել են, … Read more

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Բազմակողմ համակարգը՝ ապագայի պահանջներին համահունչ» խորագրով նախարարական քննարկմանը

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ համակարգը՝ ապագայի պահանջներին համահունչ» խորագրով նախարարական քննարկմանը, որն անցկացվել է «Ապագայի դաշնագրի» իրականացման ընթացքի ամփոփմանը նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում։ Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Կայուն զարգացման նպատակների իրագործումը պահանջում է զարգացման արդի … Read more

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

Հուլիսի 14-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առավել … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանի և Նորվեգիայի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։ Նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-նորվեգական հարաբերությունների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտներում համագործակցության … Read more

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղի» շրջանակային համաձայնագրի վավերացմանն առնչվող որոշման նախագիծը

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում և հունիսի 4-ին՝ Երևանում։ Կառավարության որոշման նախագծով … Read more

война пока не ослабевает, Трамп умоляет о «сделке», а эксперты видят поражение американцев и израильтян… – Live News

Вчера и в ночь на 15 июля война и не думала сбавлять оборотов. Трамп, как всегда, «отличился» группой несуразных и абсолютно неадекватных заявлений. А вот у берегов Одессы…кто-то всурьёз атаковал турецкое судно, но почему-то – с экипажем из Баку! Большинство членов экипажа эвакуировали на берег, их состояние оценивается как удовлетворительное, сообщили в МИД Баку. Кто … Read more

Թրամփի ռուս դոնորն է ղեկավարելու Tripp+ հիմնադրամը. The Guardian

Guardian-ը տեղեկացել է, որ Չիկագոյում ծնված ռուսաստանցի մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահի պաշտոնը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները: Պետդեպարտամենտը հաստատել է նրա նշանակումը ուրբաթ օրը: Սոկոլովը նախկինում պետական ​​պաշտոն չի զբաղեցրել: Քարոզարշավի … Read more

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Սա արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններով և համակարգմամբ։ Թուրքիան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը … Read more

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, … Read more