Ադրբեջանից ուղերձ առաջ բերվեց, երբ պարզ դարձավ՝ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի. Աբրահամյան

Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, … Read more

Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն ավելանում է

Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է։ Արդեն 6 շաբաթ է, ինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է։ Սա պարզապես բանտային կալանքում գտնվել չէ. սա կտտանք է ցանկացած անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել, սակայն իր քաղաքական հայացքների համար գտնվում է բանտում։ Ազատություն Արմենին և բոլոր քաղբանտարկյալներին։ ԱԺ … Read more

Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը

Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում։ Ճնշող մեծամասնության դեպքում սահմանափակվում է նույնիսկ պատգամավորների՝ այդ մարդկանց այցելելու հնարավորությունը։ Իշխանությունն անում է առավելագույնը՝ վերջիններիս մեկուսացված պահելու, քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան

Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է

Ինչքա՜ն տմարդ պետք է լինի իշխանությունը, որ կին քաղաքական գործչի կալանավորմամբ ինքնահաստատվի։ Հասկանալի է, որ իշխանությունը կեղծիքներով, կիսատ-պռատ պահելը ծանր է նստել, դրսի հովանավորները դժգոհ են, բայց աջ ու ձախ կալանավորելով էլ ձեր իմիջը ոչ մի կերպ չեք փրկի։ Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է։ ԱԺ … Read more

Երևի նաև կգա ժամանակը, երբ Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման, ինչպես դա անում էր Արցախի հարցում

Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից մեկն էլ այն է, որ ինչ-որ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ ի հեճուկս դրան, ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից։ Իսրայելի դրդապատճառները, Իսրայել–Թուրքիա բարդ հարաբերությունները և Իսրայելի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ աջակցությունն Արցախի հարցում մշտական քննարկման և վերլուծության թեմաներ են։  Սակայն հայաստանյան կառավարչի հռչակած արտաքին … Read more

Դատաիրավական համակարգը վերածվել է ՔՊ կցորդի – Live News

3-րդ շաբաթն է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է: Թեմայի քաղաքական դրդապատճառների մասին բոլորը գիտեն, իսկ գործի իրավական հատվածը պարզապես գոյություն չունի: Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները, արդարադատությունը մահացել է, իսկ դատաիրավական համակարգը վերածվել է ՔՊ կցորդի: Ռեժիմի` իշխանություն պահելու միակ ձևը մնացել է ծայրահեղ քայլերը, իսկ ամենօրյա ապօրինություններն արդեն … Read more

Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է

Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է։ Ապրիլյան մարտական գործողություններից, 44-օրյա պատերազմից, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից մինչև 2023 թվականի Տեղ-Կոռնիձոր ուղղությամբ առաջխաղացումը՝ ադրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող։ Բաքվի նույն վարքագիծը դրսևորվում է նաև դիվանագիտական դաշտում, մանավանդ որ դիմացինը … Read more

Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի

Արդեն 2 շաբաթ է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է։ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը։ Այն, որ Նիկոլը երկիր է հանձնել, դավաճանել սեփական ժողովրդին, և որ այդպիսի քայլերը երբեք չեն ներվելու։ Արմենին կալանավորել ստացվել է, քաղաքական գործունեությունը սահմանափակել՝ ստացվել է, մեկուսացնել՝ ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի … Read more

Սրանք Բաքվի զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում

Փաստորեն, Ադրբեջանի նախագահը, ի դեմս իր օգնականի՝ Հաջիևի, սրանց գլխին «կոնտռոլ» է դրված՝ «խաղաղության» ռիսկերը կառավարելու և Բաքվի պահանջատիրությունն իրացնելու համար: Փաշինյանի՝ ԱԺ-ում այս առումով հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, իսկ սրանք էլ, ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար, ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում: Սրանք … Read more

Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը – Live News

Նիկոլն իր նախընտրական խոստումների շրջանակում շարունակում է սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու և երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է շարժվելու ընդդիմությունը, և հատկապես՝ ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած ուժերը։ Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում. դա պետք է բխի ոչ միայն ընտրական խոստումների, այլև տվյալ … Read more