Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվել է ավտոմեքենա
Հունվարի 20-ին ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունի 1-ին զանգվածի 47-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։01-ին, մարվել՝ 23։14-ին։ … Read more