Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին

«Թրիփփ»-ի իրագործման շրջանակային փաստաթուղթը նոր քաղաքական քննարկումների ալիք է բարձրացրել։ Իշխանությունները պնդում են, որ դրանում հստակ ամրագրված են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է խոսել անվտանգության լուրջ ռիսկերի, տարածաշրջանային ճնշումների և ռազմավարական սխալների մասին։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Զովունիի «Զովեր» թաղամասի բնակիչները փաստացի զրկված են ինտերնետ օպերատորի ընտրության իրավունքից

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղի «Զովեր» թաղամասի բնակիչները բախվել են կապի և ինտերնետ ծառայությունների շուկայում մտահոգիչ իրավիճակի։ Տվյալ թաղամասում տարիներ շարունակ ինտերնետ և հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում փաստացի միայն մեկ ընկերություն՝ «ԷՖ ՆԵԹ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸ-ն, ինչի արդյունքում բնակիչները զրկված են այլընտրանքային օպերատոր ընտրելու հնարավորությունից։ Բնակիչների փոխանցմամբ՝ միակ գործող օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների որակը և … Read more

Քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2025 թվականն, ընդհանուր առմամբ, բարենպաստ է եղել տնտեսության համար։ 2025–ի հունվար–սեպտեմբերին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 6.0% աճ։ Միաժամանակ արձանագրվել է, որ Կառավարության 2021–2026 թվականների համար սահմանված 7.0% թիրախի համեմատ 2021–2025 թվականներին … Read more

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչի և խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպի և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիի հետ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է Էրիկ Պոպին և Վիվիեն Լյուբզանսկիին Հայաստանում և համոզմունք հայտնել, որ նրանց այցը կնպաստի առաջիկա խաղերին պատրաստվելու համատեղ ջանքերին։ Արայիկ Հարությունյանը նաև շնորհավորել է … Read more

Վարչապետին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, … Read more

Նոր կարգավորումներ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

Այժմ ունենք 1200-ից ավելի հետախուզման մեջ գտնվող տղաներ, որոնց 27 տարին լրացել է եւ չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք. Հայաստան վերադառնալու դեպքում նրանք կդատապարտվեն: Այս մասին հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԺ հունվարի 19-ի հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում … Read more