Գլխավոր
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առիթով։
2026–ին առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի․ քննարկվել է Առողջապահության նախարարության գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը: Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը … Read more
Փաշինյանը հայտարարություն է տարածել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է հրապարակել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» վերաբերյալ: «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք ՀՀ վարչապետի կեցավայրում և արդեն մի քանի ժամ քննարկել և համաձայնեցրել ենք հետևյալ հայտարարության տեքստը՝ Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման: Մենք՝ ներքոստորագրյալներս, — հավատալով և հավատարիմ լինելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց … Read more
Հունվարի 6-ին հրավիրում է ուխտերթի․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին ժամը 13.30-ին, հրավիրում է ուխտերթի։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում և կից տեսանյութ հրապարակել։
Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պшտանդներին․ Աբրահամյան
Ռեժիմն ինքն իր ընտրություն է առաջարկել հասարակությանը` ընտրելու տեսակ ու արժեհամակարգ, դրանով իսկ արագացնելով իր նախաձեռնության տապալումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին: Եթե նույնիսկ … Read more
Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: