ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ – Live News

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում: Էսպես են ասում նրանք եւ ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը: Մեծ … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան։ Նախագահները մասնակցել են թանգարանում բացված հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։ Ցուցահանդեսի բացման … Read more

Արարատ Միրզոյանը մասնակցել է երիտասարդների հետ «Ռեստարտ» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է երիտասարդների հետ «Ռեստարտ» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը` շուրջ 200 մասնակիցներով Երևանից և մարզերից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի հետ խաղաղության շարունակական ամրապնդման, գործընկերությունների զարգացման գործում ՀՀ առանցքային մոտեցումները։ Հաջորդիվ Արարատ … Read more

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Ալբերտ Ռամդինին է հանձնել իր հավատարմագրերը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Ալբերտ Ռամդինին է հանձնել իր հավատարմագրերը և պաշտոնապես նշանակվել Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական դիտորդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը՝ նշելով, որ հավատարմագրերի հանձնմանը հաջորդած հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Արդյո՞ք կբողոքարկվի Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում կայացված վճիռը Եվրադատարանում

Ադրբեջանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքի հիման վրա կայացրած դատավճռի վերաբերյալ: Ի՞նչ է հայտնի դարձել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, ինչպես երեկ տեղեկացրել էինք, ադրբեջանական դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Ռուբեն Վարդանյանին: Հավանաբար կարծում էին, որ դա կընկալվի որպես մարդասիրության դրսևորում՝ հաշվի առնելով … Read more

Ի պատիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պետական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը. «Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել այս գեղեցիկ և պատմական երկրում՝ Հունաստանի Հանրապետությունում։ Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մեծարգո պարոն … Read more

Նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կոստանտինոս Տասուլասի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հանրապետության նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հունաստանի նախագահական նստավայրում նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կոստանտինոս Տասուլասի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հայկական և հունական կողմերից հուշագիրը ստորագրել են համապատասխանաբար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։

ՀՀ նախագահը Հունաստանում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

Պետական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր: Նախագահ Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հավերժական կրակի մոտ:

Հայաստանի մասնակցությունը սիմվոլիկ բնույթ է կրում․ Գոռ Աբրահամյանը՝ «Խաղաղության խորհրդի» մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանին։ Անդրադարձ է եղել Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցին։ Հիշեցնենք, վաղը վարչապետը մասնակցելու է «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ավելի շատ սիմվոլիկ ինչ-որ միջոցառո՞ւմ, թե մի հարթակ, որտեղից Հայաստանը օգուտներ կարող է ստանալ։ «Հայաստանի մասնակցությունը սիմվոլիկ բնույթ է կրում։ ԱՄՆ-ի համար կարևոր է Հայաստանի և … Read more

ԱՄՆ-ը, ըստ ամերիկյան լրատվական կայքի, Իրանի հետ պատերազմին ավելի մոտ է, քան կարծում են շատերը

Կամ գուցե ավելի մոտ է Իսրայելը, որի պաշտոնյաներից երկուսի ասելով, Թել Ավիվը պատրաստվում է արդեն առաջիկա օրերին մարտական գործողություններ սկսել   ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ժնևում երեքշաբթի կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը պահպանում է Իրանի նկատմամբ ցանկացած գործողության հնարավորությունը: «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նկատմամբ գործողությունների բազմաթիվ տարբերակներ … Read more