Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղիկների խոնարհում Թումանյանի շիրիմին

Այսօր, փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:  Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղիկների խոնարհում Թումանյանի շիրիմին։  Թումանյանի գերեզման1 Վաղամեռիկ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի կողմից վիրահայության շրջանում ներդրված երջանկահիշատակ գրող Լևոն Անանյանի նախաձեռնած միմյանց գիրք նվիրելու ավանդական արարողությունը իրականացվեց ազգային մեծ բանաստեղծի շիրմաքարի մոտ:

Ամենայն հայոց խաղաստեղծը – Live News

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը նաև Ամենայն հայոց խաղաստեղծ է․ նա մոտ մեկ տասնյակ մանկական ինտելեկտուալ խաղեր է կազմել:  1915 թ․, մեր երկրի համար ծանրագույն ժամանակներ․ եղեռն, Էջմիածնում ծովացած գաղթականներ, որբեր․․․ Թումանյանն իր աղջկա՝ Նվարդի հետ անձնվիրաբար հոգ է տանում որբերի մասին, ինչի համար նրան կոչել են նաև «ամենայն հայոց որբերի հայրիկ»։ Այդ դժնդակ ժամանակաշրջանում անգամ … Read more

ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ – Live News

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում: Էսպես են ասում նրանք եւ ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը: Մեծ … Read more