Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Ապրիլի 7-ին, ժամը 22։03-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Renault» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Փրկարարները … Read more

Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները. 2

Սկիզբը՝ այստեղ  Ինչ նկատի ունի ահաբեկչական պետություն ԱՄՆ-ի նախագահ, արդեն իսկ ռազմական հանցագործ Դոնալդ Թրամփը՝ սպառնալով, որ իր պահանջների չկատարման դեպքում ԱՄՆ-ը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանի էլեկտրակայաններից յուրաքանչյուրին, հավանաբար, միաժամանակ, և Իրանի, իրանցիների վրա կփլվի ողջ դժոխքը… Թրամփն իր այս հայտարարությամբ ակնարկում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Բուշերի Ատոմային էլեկտրակայանին հրթիռա-ռմբային հարվածը, … Read more

Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրապարակայնորեն Դրախտ ընկնելու ցանկություն էր հայտնել, կեղծավորաբար ներկայացել էր իբրև աշխարհի խաղաղարար, որը ցանկանում է աշխարհում վերջ տալ բոլոր պատերազմներին, հայտարարել, խոստացել էր, որ Ամերիկյան բանակը երկրից դուրս, այլ տարածաշրջաններում այլևս չի կռվելու, և ԱՄՆ-ն այլևս չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին, դատելով ամենից, շատ է սիրում «դժոխք» բառը, քանի … Read more

Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։ Կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում ներկայացրել է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին։ «ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ … Read more

ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին

Ապրիլի 7-ին ԱԳ նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում՝ նվիրված ս.թ. մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է գագաթնաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող … Read more

Թուրքական դատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությանն առնչվող գործով մեղադրվող մտավորականին. Ի՞նչ է դա նշանակում

Թուրքական դատարանն արդարացրել է թուրք ռեժիսորին, որը մեղադրվում էր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրելու համար: Ո՞վ էր մեղադրյալի աթոռին ու կոնկրետ ի՞նչ էր իրեն մեղսագրվում: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Մեղադրանքն առաջադրվել է Թուրքիայում բավական հայտնի կինոռեժիսոր Ռոջիլաթ Աքսոյին, ով ծանոթ է նաև իր հասարակական գործունեությամբ: Նա ունի քրդական ծագում և ժամանակին եղել … Read more

Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա

Ապրիլի 7-ին, ժամը 17։17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Howo» մակնիշի բեռնատարը, «Kia», «Hyundai» … Read more

Օվերչուկի խոսքերը կարելի է համարել Ռուսաստանի կողմից քարոզչական, հոգեբանական ազդեցության էլեմենտ․ Սերգեյ Մինասյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի արտաքին և ներքաղաքական զարգացումներին, Պուտին-Փաշինյան հանդիպման ուղերձներին և դրան հաջորդած իրադարձություններին։ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը երկու օր առաջ ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարեց, որ եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, ապա ավիահաղորդակցություն չի ունենա Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք կարող ենք Օվերչուկի այս խոսքերը ընտրողների կողմնորոշման … Read more

ԱԺ-ն հրատապ կարգով քննարկել է 4 նախագիծ

Իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր արտահերթ նիստ  է գումարվել: Նիստին հրատապության կարգով  քննարկվել  է 4 նախագիծ. դրանցից մեկը վերաբերել է Ընտրական օրենսգրքին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև խմելու ջրի համակարգերի … Read more