«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի արտաքին և ներքաղաքական զարգացումներին, Պուտին-Փաշինյան հանդիպման ուղերձներին և դրան հաջորդած իրադարձություններին։
Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը երկու օր առաջ ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարեց, որ եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, ապա ավիահաղորդակցություն չի ունենա Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք կարող ենք Օվերչուկի այս խոսքերը ընտրողների կողմնորոշման կամ գիտակցության վրա ազդելու փորձ համարել, կամ հիբրիդային հարձակումների կոնտեքստում դիտարկել։
«Օվերչուկի խոսքերը կարելի է համարել հիբրիդային պատերազմի տարր, կարելի է նաև որակել Ռուսաստանի կողմից քարոզչական, տնտեսական, հոգեբանական ազդեցության էլեմենտ»,-նշել է Սերգեյ Մինասյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։