Թուրքական դատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությանն առնչվող գործով մեղադրվող մտավորականին. Ի՞նչ է դա նշանակում

Թուրքական դատարանն արդարացրել է թուրք ռեժիսորին, որը մեղադրվում էր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրելու համար: Ո՞վ էր մեղադրյալի աթոռին ու կոնկրետ ի՞նչ էր իրեն մեղսագրվում: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Մեղադրանքն առաջադրվել է Թուրքիայում բավական հայտնի կինոռեժիսոր Ռոջիլաթ Աքսոյին, ով ծանոթ է նաև իր հասարակական գործունեությամբ: Նա ունի քրդական ծագում և ժամանակին եղել է Մերձավոր Արևելքի «Կինոակադեմիաների ընկերակցության» փոխնախագահը: Հենց այս պաշտոնն էր զբաղեցնում, երբ 2024թ.-ի դեկտեմբերին Դիրաբեքիրում կազմակերպել էր մի կինոփառատոն, որի շրջանակներում ցուցադրվել էր «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, որը նկարագրում էր Ավրորա Մարտիգանյանի պատմությունը՝ ցեղասպանության զոհ դարձած մեր այդ հայրենակցուհու անցած ճանապարհը: Եվ ահա ներքին հետաքննության ընթացքում իրավապահները որոշեցին, որ տեղի է ունեցել քրեական հանցագործություն»,-ասել է Երկանյանը:

Տխրահռչակ 301 հոդվածով Թուրքիայում դեռ շարունակո՞ւմ են մեղադրանքներ ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին խոսողներին: Ինչպե՞ս արժե մեկնաբանել դատարանի կայացրած արդարացման վճիռը: Իշխանությունե՞րն են սկսել ավելի հանդուրժող լինել, թե՝ դատարաններն են ավելի ազատ դարձել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment