Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. «Մենք ենք մեր սարերը» գործակալության հրատապ կոչը միջազգային կառույցներին

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։ Գործակալության տարածած հայտարարության մեջ, մասնավորաես, ասվում է. «Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման փաստերը, Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման մասին հաղորդումները, ինչպես նաև սրբավայրերի, գերեզմանոցների, հուշարձանների և հայկական ինքնության տեսանելի նշանների նկատմամբ … Read more

Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն այսօր համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին եւ իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին, բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների եւ արցախահայության խնդիրների մասին։  Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն … Read more

Նոր կենսաչափական անձնագիրը կլինի կարմիր (տեսանյութ) – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն … Read more

Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի Բաղդասարյան

Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել … Read more

Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն․ Վահե Հովհաննիսյան

Զելենսկու այցի հնարավոր հետևանքները Օրեր հետո, Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի էությունը որակապես կարող է փոխվել, եթե Հայաստան ժամանի Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկին։ Նիկոլ Փաշինյանի ծրագրերում, անշուշտ, սա իր նախընտրական արշավի առանցքային միջոցառումն էր։ Այդպես էր պլանավորված, այդպես էր բանակցված, այդպես է նախատեսված։ Ապրիլի 25-ին Ադրբեջան անսպասելի այցից հետո շատ մեծ է հավանականությունը, … Read more

Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է – Live News

Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ «կախի», ազատությունից զրկի, մեկ է` մարդը 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած և մարտադաշտ երբեք չլքած մարտիկ է, ում այս ոճով վարկաբեկել անհնար է: Գործող կառավարիչը հատուկ անձնական հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն փախչել, ովքեր սկզբունքներ ունեն, ովքեր մարդկանց ճակատին ասում … Read more

ՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը. վարչապետն աշխատանքային քննարկում է ունեցել ՆԳ նախարարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն … Read more

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ «Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի … Read more

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը

Ապրիլի 28-ին, ժամը 01։38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է … Read more