Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը

Ալիևը Երևանում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովում փորձեց հիշեցնել, որ «խաղաղության» տերն Ադրբեջանն է, իսկ դրա հետագա ընթացքը՝ բացառապես իր կամքից է կախված։ Բաքվի հիշատակումները անջատողականության և ռազմական հանցագործությունների մասին նաև ամրագրումն էին բանի, որ Ադրբեջանը հետ չի կանգնել իր ագրեսիվ քաղաքականությունից, և Հայաստանի դեմ կիրառվող գործիքները շարունակում են մնալ օրակարգում։ Ավելին, Ալիևն ամեն ինչ արեց՝ … Read more

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստանի համար կարեւոր այս օրերին մեր երկրում գտնվելու եւ տեղի ունեցող միջոցառումներին մասնակցելու համար: Պետեր դը Ռուվերն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ … Read more

Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր․ Մակրոնը Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու հայերեն գրառում արել․ «Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»:

Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է

Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է: Դոնալդ Թրամփը, Սի Ցզինպին և Վլադիմիր Պուտինը ճիշտ են անում, որ առանձնապես լուրջ չեն վերաբերվում այսօրվա Եվրամիության մի շարք ղեկավարների:  Կրկին հարգեցի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին: ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան 

Ֆրանսիան և Հայաստանը միավորող կապերը մեզ ավելի ուժեղ են դարձնում․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցի իր էջում Երևանում գագաթնաժողովի իր ելույթից տեսանյութ է հրապարակել և նշել է. «Ֆրանսիան և Հայաստանը միավորող կապերը մեզ ավելի ուժեղ են դարձնում, Ֆրանսիան կա և կմնա հուսալի գործընկեր»։  

Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք. Փաշինյան

Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։  

ՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիք

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, այսօր երեկոյան նախագահական նստավայրում տրվել է պետական ընթրիք: Պետական ընթրիքից առաջ տեղի է ունեցել պետական պարգևների շնորհման արարողություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, երկու երկրների միջև համագործակցության … Read more

Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահի պատվին և պարգևատրումներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին։ ՀՀ նախագահը Է. Մակրոնին պարգեւատրեց Փառքի շքանշանով, Ֆրանսիայի նախագահը ՀՀ նախագահին եւ ինձ պարգեւատրեց Պատվո լեգեոնի մեծ շքանշանով»: Մանրամասները՝ տեսանյութում:

Մակրոնի կողմից պարգևատրվել եմ Պատվո լեգիոնի շքանշանով․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Նախագահ Էմանուել Մակրոնի կողմից պարգևատրվել եմ Պատվո լեգիոնի շքանշանով (3-րդ աստիճան, Commandeur de la Legion d’Honneur): Մեծ պատիվ է մեր պետության մեծ բարեկամից ու դաշնակից Ֆրանսիայից ստանալ նման շքանշան»: