Մինչև 16 տարեկան երեխաները նույնականացման քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանից

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանից. Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի համակարգ, ուժի մեջ կմտնի նաև նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը։  Նոր օրենքը պայմանավորված է նաև այս աշնանը նոր կենսաչափական ենթակառուցվածքի գործարկմամբ։ Նոր կարգավորմամբ նույնականացման քարտ հնարավոր կլինի կամավոր հիմունքներով ստանալ նաև 6-ից 16 … Read more

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար (տեսանյութ)

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը։ Այս աշնանը մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ժամանակակից կենսաչափական սերնդի  և անձնագիր, և նույնականացման քարտ »,- … Read more

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարեկանից նույնականացման քարտը դարձնել պարտադիր • Tribune.am

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: «Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար ուզում ենք դիտարկել նույնականացման … Read more

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: «Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար ուզում ենք դիտարկել … Read more

Նոր կենսաչափական անձնագիրը կլինի կարմիր (տեսանյութ) – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն … Read more

Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը

Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին։ Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։  Պարբերաբար անդրադառնալով հարցին՝ նշել ենք, որ համակարգը ծանրաբեռնված է, անհրաժեշտ են … Read more