Դավաճա՛ն… Ուզում եմ երեխաս Ձեզ հետ նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. բացառիկ տեսանյութ ՌԴ-ից

Մոսկվայում հյուրանոց մտած Նիկոլ Փաշինյանին մի տղամարդ խնդրում է նկարվել իր երեխայի հետ։ Հետո պարզաբանում է, թե ինչու է ցանկանում, որ նրան հետ նկարվի։ «Ուզում եմ՝ երեխաս Ձեզ հետ նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել, Եկեղեցին պառակտվել»,-բացատրում է նա։Տեսանյութը՝ 168.am-ի։

Մոսկվայում հայերը հանրահավաք են անցկացրել՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի

Ապրիլի 1-ին Մոսկվայում անցկացվել է հանրահավաք ի պաշտպանություն և հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի։ Այսօր հարյուրավոր մարդիկ եկել էին Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցուն և իրենց անհամաձայնությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետ։ Հայերը պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց Եկեղեցուն, և նրանք դա ցույց են տալիս իրենց … Read more

Կաթողիկոսի մեկնումն արգելելը բացասական անդրադարձ է հայ-վրացական եղբայրական հարաբերություններին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ,  սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․  «Խորին ցավակցություն եմ հայտնում իմ վրացի բարեկամներին Նորին Սրբություն Իլյա Բ-ի վախճանի կապակցությամբ, որի հոգևոր ժառանգությունը հաղթահարում է բոլոր սահմանները: Նրա երկրային հրաժեշտը մեծ կորուստ է ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։ Դրանք … Read more

Վեհափառը մտադիր է մասնակցել Իլյա 2-րդի հուղարկավորությանը. Մայր Աթոռ

Վեհափառը մտադիր է մասնակցել Իլյա 2-րդի հուղարկավորությանը, հայտնում են Մայր Աթոռից: «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ»,-ասել է Տեր Եսային:

Գարեգին Բ-ը չի մեկնի Իլյա Երկրորդի հուղարկավորությանը․ խափանման միջոցը ուժի մեջ է

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից. Վեհափառին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը, բայց չի կարող մասնակցել՝ երկրից բացակայելու արգելքի պատճառով։

Վեհափառից շատերը սովորելու բան ունեն – Live News

Այս բարդ, բարոյազուրկ ու հակատրամաբանական փուլում միակ կառույցը, որը պատվով պահեց իր հասանելիք ճակատը, դա Հայ առաքելական եկեղեցին է։ Վեհափառի և եկեղեցու դեմ ամիսներ շարունակ իրականացվեց ամենազազրելի, ստոր արշավը, որը ուղիղ հրահանգավորվում էր Բաքվից, ինչը ես ի սկզբանե փաստերով ցույց էի տվել։ Ի պատիվ Վեհափառի և եկեղեցու բազմաթիվ սպասավորների՝ իրենք կարողացան թացը չորից զատել, մի … Read more

ԳՀԽ-ն մերժելի է նկատել Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին … Read more

ԱՄՆ հանձնաժողովի խիստ զեկույցը ՀԱԵ-ի դեմ Փաշինյանի հարձակումների վերաբերյալ

Իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում զեկույցում ուշագրավ հատվածի վրա․ «2025 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանն առաջարկել է ստեղծել և անձամբ նշանակել մի խորհուրդ, որը պետք է ընտրեր ՀԱԵ … Read more

Կաթողիկոսի և Մայր Աթոռի նկատմամբ կատարվածից գլխավոր հետևությունը՝ պետք է անցնել երկրում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանը (տեսանյութեր)

Հայաստանի թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով… Երբ Հայաստանը խորապես թաղված է քաղաքական ու համակարգային կոռուպցիայի մեջ, Նիկոլ հայադավի կողմից դատական համակարգն ուզուրպացված է, իրավապահ համակարգը գրպանված, այդ նույն իրավապահ համակարգում հանցագործությունների մասին հաղորդումներին համապատասխան ընթացք տալու փոխարեն, ոմանք առերևույթ կերպով իրենք են կատարում հանցագործություններ: Փետրվարի 13-ին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հանցագործության մասին հրապարակային հաղորդմանս … Read more

Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով․ հայտարարություն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ Փետրվարի 14-ին, դատախազությունը մեղադրանք ներկայացրեց Կաթողիկոսին և կիրառեց երկրից բացակայելու արգելք։ Մեղադրանքը նույն հիմքով է, ինչ հունվարի 31-ին ներկայացվել էր 6 եպիսկոպոսներին։ Փաստորեն, ՀԱՍԵ առաջնորդը քրեական հետապնդման է ենթարկվում նրա համար, որ կարգալույծ է արել Գևորգ (Արման) Սարոյանին, դրանով «խոչընդոտելով» նրա պաշտոնավարմանը որպես Թեմակալ Առաջնորդ։ … Read more