Ամենայն հայոց կաթողիկոսն աղոթել է ընկածների հիշատակին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։ Վեհափառ հայրապետն աղոթք է հնչեցրել Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմների հերոսների հոգիների խաղաղության համար։

Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը. Վեհափառ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։ «Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր … Read more

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին

Վեհափառի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին, նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը: Հիշեցնենք, որ նրանք կալանավորվել են Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա, իբրև թե Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչընդոտել են իրենց քարոզարշավը:

այր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում

Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ … Read more

Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների

Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ … Read more

Գարեգին Բ-ն ընդունել է Իսպանիայից ժամանած գործարարներին • Tribune.am

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած գործարարների՝ ուղեկցությամբ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Իսպանիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ տիար Լևոն Գրիգորյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռը։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան այցի նպատակն է երկու … Read more

Վեհափառ Հայրապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու որոշումն ի կատար չի ածվում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման: Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռ ի կատար չի ածվել: «Վստահ եմ, … Read more

Դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը․ բացակայելու արգելքը ենթակա է վերացման

Դատարանի որոշման հիման վրա պետք է վերացվի Վեհափառ Հայրապետի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը: Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր … Read more

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ Ավետման տոնի առթիվ • Tribune.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ավետման տոնի առիթով. «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:  Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում … Read more

Մոսկվայում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներն այրել են նրա դիմանկարը – Live News

Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներն այրել են նրա դիմանկարը։ Հավաքը տեղի է ունեցել հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու։ Հավաքվածները պահանջել են դադարեցնել միջամտությունը ՀԱԵ ներքին գործերին։ Նրանք Փաշինյանի կառավարությունը բնութագրել են որպես «հանցավոր և կոռումպացված, որը ոչնչացնում է Հայաստանը»։ Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։