Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ են սովորում ադրբեջանցի դպրոցականները․․․Այս ադրբեջանցի երեխաներին հավաքել են, որ պատմեն վտանգավոր հեքիաթներ այն մասին, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է», իբր իրենք էդ հողի հետ կապված «իրավունքներ» ունեն։Ադրբեջանի քաղաքային համայնքների ազգային ասոցիացիայի և Նարիմանովի քաղաքապետարանի նախագահ, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի տնօրենների խորհրդի անդամ, համայնքի Նարիմանովի … Read more

Երկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնապետի առաջ. ադրբեջանագետ

Երկրի ներսում «կզցնելով» սպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Խաղաղությունը շատ կարևոր, շատ թանկ ու երանելի երևույթ է։ Պատերազմների մեջ թաղված այս խելահեղ աշխարհում չի կարելի չհասկանալ խաղաղության արժեքը։ Այդուհանդերձ, «խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ։ Մեզ հասած «խաղաղության» մեջ … Read more

Ի՞նչ է ուզում Փաշինյանը Արցախից․․․ – Live News

Լեռնային Ղարաբաղի թեման հանգիստ չի թողնում Ալիևի կամակատար Փաշինյանին։ Ինչպես կրիմինալիստիկայում կա օրինաչափություն, որ հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այնպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին։ Ընդ որում, երեկվա ելույթի որոշ դրվագներ ինձ հիշեցնում էին Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպից որոշ հատվածներ։ Հատկապես այն մասը, երբ Ռոդիոն Ռասկոլնիկովը փորձում էր գտնել … Read more

Ադրբեջանի հայտարարությունները հակասում են խաղաղության մասին խոսույթին և Վաշինգտոնի փաստաթղթին. ադրբեջանագետ

Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Իսկ իրականում, Ալիևի երեկվա ելույթը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու անթաքույց տեքստերը, ոչ միայն հակասում են խաղաղության մասին խոսույթներին, այլ նաև հակասում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի … Read more

Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը Հայաստանի դեմ զավթողականություն է քարոզում (տեսանյութ)

Երեկ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված զավթողական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով։ Տեսանյութում ցույց են տալիս, որ Պրահայում՝ փողոցում, ինչ-որ միջոցառում են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության» թեմայով։ Այս նյութում խոսում են իրենց հարուստ երևակայության մասին, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի … Read more

Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»

Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ այդ փաստաբանը, ով համատեղության կարգով ՀՀ վարչապետ է, տեղը չի գտնում, չգիտի էլ՝ ինչ պետք է անի, ինչպես անի, որ Ադրբեջանի սրտով գնա։ Ասում է՝ փաստորեն էս քարտեզն էլ իրենց սրտով չի, տեսնեմ էլ ոնց խեղեմ, իր օգտին փոխեմ, էլ ինչ անեմ։  Այդ փաստաբանության … Read more

Հայաստանում Սահմանադրություն չի կարող փոխվել որևէ երրորդ երկրի պահանջով. Տաթևիկ Հայրապետյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթուղթը և այն նշելու օրը պետության ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից են, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետանը։ «Այո՛, այսօր մենք ունենք այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս փաստացի չհաղթած քաղաքական ուժին մնալ իշխանության: Դա փոխելը կարևոր է։ Միևնույն ժամանակ, երբեք ու ոչ մի դեպքում Հայաստանում չի կարող Սահմանադրություն փոխվել … Read more

Բաքվից խոստովանում են, որ նախկինում չէին կարող միջազգային հարթակներում հնչեցնել «արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը

Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը, առավել ևս՝ միջազգային որևէ գործընկերոջ մոտ․․․ Երեկ Հայաստանի Հանրապետության դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ընդ որում, դրա մասին գրում է հենց Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նման հավաքների մասին տեղեկատվության պակաս … Read more

Բաքվի զավթողական հայեցակարգը կարելի է դարձնել Ադրբեջանի ղեկավարության մեծագույն գլխացավանքը․ Տաթևիկ Հայրապետյան

Եվս մեկ անգամ տեղադրում եմ այն թեզերը, որոնք հանրային դաշտը պետք է օգտագործի Ադրբեջանի զավթողական ծրագրի մասին խոսելիս։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «1. Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր, որը կրում է «Արևմտյան Ադրբեջան» շինծու անունը։ Այն հրահանգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այս ծրագիրը ուղիղ սպառնալիք է … Read more

Տեսակապով միացել են Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է (տեսանյութ)

Սա Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում տեղ գտած նյութ է, որը հրապարակվել է օրեր առաջ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է։ Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները պայքար են մղում այն բանի դեմ, թե իբր … Read more