«Մենք ցրվել ենք աշխարհում, բայց չենք անհետացել, մենք կանք, միահամուռ ենք․ քանի կան արցախցները, կա նաեւ Արցախի հարցը»

Արցախցի նկարչուհի Լիլյա Պետրոսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում է «Մենք կանք» խորագրով արցախյան ցուցահանդեսին։ Լիլյան Արցախում իր սեփական արվեստանոցն ուներ, բայց 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո գործունեությունը շարունակում է Հայաստանում՝ եւ դասավանդում է, եւ նկարների ու ձեռքի աշխատանքի պատվերներ ընդունում։ Պատվերները շատ չեն, ինչպես Արցախում, բայց Լիլյա Պետրոսյանն ասում է, որ չի … Read more

«Մենք չենք ուզում, որ Արցախը դառնա Նախիջեւան, պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը թողել ենք Արցախում, որն ամեն օր ոչնչացվում է թշնամու կողմից»

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ընթանում է «Մենք կանք» խորագրով մեծ մշակութային միջոցառումը, որը կազմակերպել են արցախցիները՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի եւ «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ։ Միջոցառման շրջանակներում 12:00-ից բացվել է արցախյան մոտիվներով ցուցահանդես, որտեղ կներկայացված են բռնի տեղահանումից հետո իրենց գործունեությունը Հայաստանում վերսկսած արցախյան ընկերությունների արտադրանքը, ձեռքի աշխատանքները եւ անհատների ու մշակութային … Read more

«Արմո քշի՛, մի՛ կանգնի, խփում են․․․». ոճրագործություն՝ 35 տարի առաջ

Խորհրդային պետությունը դեռ կար, իսկ Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր ենթաշրջանի 4 փոքր հայկական գյուղերը շրջափակված էին ադրբեջանական բնակավայրերով՝ Լաչին, Աղանուս, Լիսագրսկ և այլն։ Առավել վտանգավոր էր նաև այն, որ 1960-ականներին հայաթափ եղած Կանաչ Թալա գյուղը, որ Եղցահողի կազմում էր, բնակեցված էր թուրքերով և դարձել էր ադրբեջանական ՕՄՕՆ-ի որջ։ Տարածքի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով 1988-ին Երևանում … Read more

«Դատավարության» մեկ տարվա ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել հայ գերիների «հանցագործությունների» մասին․ փաստեր

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող «դատավարության»  տարելիցի կապակցությամբ այսօր տեղի է ունեցել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նաև հետևյալ փաստերը. 2025թ. հունվարի 17-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, Բաքվի ռազմական դատարանում սկսվեց ապօրինի պահվող 16 հայ գերիների և … Read more

Տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում. փաստաբան

«Այնպիսի տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում»,- նշել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Խոչընդոտներն արտահայտվում են փաստաթղթավորման հարցում նոտարների կողմից ձևական թերություններ հայտնաբերելով, կայքում էլեկտրոնային հերթագրումը խափանելով, ՔԿԱԳ մարմինների կողմից ցուցաբերվող անտարբերությամբ և այլն։ Հասկանում եմ, որ ընտրությունների եք նախապատրաստվում, բայց կողմնորոշվեք վերջապես․ ձեզ պե՞տք է արցախցիների քաղաքացիության ընդունումը, թե՝ … Read more

«Փաշինյանն ինչո՞ւ չի խոսում Սումգայիթի ջարդերից տուժած հայերի իրավունքի մասին»․ Նժդեհ Իսկանդարյան

«Բարեգործական հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացել է կարիքից, քանի որ ՀՀ կառավարության կողմից բավարար աջակցություն չի ցուցաբերվում, մեզ դիմում են բազմաթիվ հայրենակիցներ, որոնք ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, դրանով պայմանավորված՝ որոշեցինք կոչ անել մեր հայրենակիցներին փորձել օժանդակել և կանգնել արցախցիների կողքին»,-Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը։ … Read more

«Տեսնում ենք 180 աստիճան փոխված սրբազան»․ Նժդեհ Իսկանդարյանը՝ Փաշինյանին սատարող Վրթանես սրբազանի մասին

«Նախկինում ևս հնարավորություն եմ ունեցել հանդիպելու սրբազանի հետ, քննարկելու տարբեր հարցեր։ Հիմա տեսնում ենք՝ 180 աստիճան փոխված սրբազան։ Այժմ հնարավորություն չեմ ունեցել հանդիպելու և պարզելու՝ ինչն է պատճառը»,-հարցին՝ Արցախի թեմի տեղահանությունից հետո Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել համախմբելու արցախցիներին և բռնի տեղահանումից հետո բազմաթիվ հավաքներին նա ինչպե՞ս էր արձագանքում, Արցախի ներկայացուցչությունում … Read more

Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում չորս հայ ռազմագերիների ազատարձակումը

Բաքվում ոչ միանշանակ են ընդունել 4 հայ գերիներին ազատ արձակելու ու Հայաստանին հանձնելու իրենց կառավարության որոշումը: Համացանցում օգտատերերն անհանգստություն են հայտնում կապված շրջանառվող լուրերի հետ, որոնց համաձայն շուտով հնարավոր է նաև մյուս հայ ռազմագերիների ազատ արձակումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ ասեմ, որ Ադրբեջանի պաշտոնական վարկածի համաձայն Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ … Read more

«Սուրեն Պապիկյանին պետք է հիշեցնել՝ երբ Արցախում ուտում-խմում էին, ընդունելության արժանանում, պարոն նախագահով էին դիմում իշխանություններին»․ Մետաքսե Հակոբյան

Հունվար 15,2026 19:07 «Արցախի նախագահի պաշտոնակատարն իրավունք ունի նման որոշում կայացնելու և կայացրել է արդարացի որոշում»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ա. Դանիելյանի որոշմամբ՝ Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։ Այս առիթով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունների մասին էլ ասաց․ «Ինչ վերաբերվում … Read more

«Գիտենք, թե Արցախի անկումը երբ է եղել, ցույցերի ժամանակ մարդիկ ձեզ էին դավաճան անվանում, հիմա դուք վեհափառի՞ն եք ասում դավաճան»․ հարց Փաշինյանին

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է պետության անջատ լինելը եկեղեցուց։ Վարչապետը Սահմանադրությամբ ու օրենքներով ունի սպառիչ լիազորություններ, հարցին, թե Սահմանադրության կամ օրենքի ո՞ր կետով է ստեղծել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու «բարենորոգման խորհուրդ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ վարչապետը պարտավոր է զբաղվել, այդ թվում՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով։ «Ես … Read more