Ես իմ երեխայի գերեզմանն եմ ուզում, էդ մի տղան էր, մնացել եմ մենակ․ զոհվածի մայր

22 Հունվարի, 2026   Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները պահանջում են արտաշիրիմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ՝ պահանջելով իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ «Եթե կարողանում են ադրբեջանցիների հետ էդ նավթը, ցորենը, բենզինը բերեն, մեզ օգնեն՝ մեր երեխաների շիրիմներն էլ Արցախից բերեն»,- նշեց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։ … Read more

Ռուսաստանը «վատ ու անհուսալի» դաշնակից ու բարեկամ է, բայց հայ ժողովուրդը պատմության ընթացքում ավելի լավ դաշնակից ու բարեկամ չի ունեցել

Եվ բավական է պատրանքներով ու իրականությունից կտրված ապրել, ուրիշների մեջ փնտրել մեր ազգի դժբախտություններն ու փրկությունը, ուրիշների մեջ մեզանից ավելի շատ հայ փնտրել։ Բավական է խիզախ, տաղանդավոր, խաղաղասեր, բարեկամասեր ու հյուրասեր հայ ժողովրդի անունը վարկաբեկել, նրան վախկոտ, պարտվող ու երախտամոռ դարձնել աշխարհի աչքում։  Որքա՞ն կարող են այս իշխանությունները, թե ներսում, թե դրսում` հարևանների ու բարեկամների … Read more

Ուսումնասիրությամբ հեղինակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման քաղաքականությանը

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել պ․գ․թ․ Արմինե Տիգրանյանի «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․) վերնագրով ուսումնասիրությունը։ Սույն ուսումնասիրությամբ հեղինակն անդրադարձել է 2020-2025 թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների, էթնիկ զտման և ռասայական խտրականության հետևանքով Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգության համակարգված … Read more

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել պ․գ․թ․ Արմինե Տիգրանյանի «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․)» վերնագրով ուսումնասիրությունը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունից: Սույն ուսումնասիրությամբ հեղինակն անդրադարձել է 2020-2025 թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների, էթնիկ զտման և ռասայական … Read more

Իմ գիտակից ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին՝ արցախահայերի բռնի տեղահանման համար․ Նախկին Հայր Գեղարդ

21 Հունվարի, 2026 Նախկին Հայր Գեղարդ Հովհաննիսյանը հայտարարել է՝ հրաժարվում է «տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից»։ «Չեմ ընդունում նրանց կարգազանց պահվածքը, կեղծ արարողությունները, ծեսերը։ Հրաժարվում եմ ընդունել նրանց որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական, ճշմարիտ կյանքի և սուրբ ընթացքի կրող, քարոզիչ։ Սուրբ Հոգու գիտակցված հայհոյությունը իրենց կրծքին առած բոլոր տիրադավները … Read more

Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հիշատակել է Արցախից բռնի տեղահանված եղբայրներին և Ադրբեջանում պահվող 19 հայ գերիներին, որոնցից խլվել են Աստվածաշունչը և կրոնական խորհրդանիշները

Դուբլինում՝ քրիստոնեական միասնության շաբաթվա բացման ծեսի ընթացքում, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կոչ արեց քրիստոնյաներին լինել միասնական ու կանգնել արդարության կողքին։ Նա շեշտեց հայ ժողովրդի ընթացիկ տառապանքները՝ հիշատակելով Արցախից բռնի տեղահանված եղբայրներին և Ադրբեջանում պահվող 19 հայ գերիներին, որոնցից խլվել են Աստվածաշունչը և կրոնական խորհրդանիշները։ Ծեսին մասնակցել են 12 … Read more

Հայաստան պահուող սուրիացի վարձկան ահաբեկիչներու ազատ արձակման գինն էր Իւլճեքեանը. «Ազդակ»

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առաջնորդէ: Կանխատեսումները շատ էին, որ փուլային ձեւով Ազրպէյճան ազատ պիտի արձակէ իր մօտ գտնուող ռազմագերիները: Խաղաղութեան պայմանագիրի նախաստորագրուած տարբերակը իր բովանդակութեան մէջ նման կէտ չէր պարփակած, այդուհանդերձ առանց ժամկէտներու ճշդումի, անոնց ազատ արձակումը կը կապուէր նախաստորագրութենէ դէպի ստորագրութիւն ենթադրաբար գացող ժամանակահատուածին կայանալիք փուլային ազատ արձակման արարներու: Այս … Read more

Եթե Արցախի իշխանությունները չձևակերպեն իրենց դերը հիմա, մյուսները դա կանեն իրենց փոխարեն. Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Արցախի վերադարձի հարցը հայկական քաղաքական և հանրային օրակարգից դուրս է մղվելու ոչ թե ինքնաբերաբար կամ ժամանակի ընթացքում մաշվելու արդյունքում, այլ՝ քաղաքական կամքի բացակայության և պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։ Եթե Հայաստանում գտնվող Արցախի իշխանությունների ներկայացուցիչները շարունակեն խուսափել հստակ, երկարաժամկետ քաղաքական ռազմավարության ձևակերպումից, հրաժարվեն անցյալի քաղաքական որոշումների … Read more

Արցախի պետական օրհներգը չի կարող հնչել, եթե պետությունը չկա. մարզահամերգային համալիրում արգելել են հնչեցնել Արցախի օրհներգը

19 Հունվարի, 2026 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտեցումն այնպիսին է, որ այնտեղ կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում պետք է լինի պետականության շրջանակներում։ Այսպիսի պնդում է արել Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։ Երեկ՝ հունվարի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի ընթացքում չի հնչել Արցախի Հանրապետության պետական … Read more

Արցախի «Տատիկ-պապիկ» հուշարձանի հեղինակի որդին դիմել է դատարան․ «Կամ համաձայնեցնելով պետք է լինի քանդակի պատկերի օգտագործումը, կամ չպետք է օգտագործեն»

Արցախի հայտնի «Տատիկ-պապիկ»՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հեղինակ քանդակագործ Սերգեյ Բաղդասարյանի որդին՝ Աշոտ Բաղդասարյանը, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ բարձրաձայնելով հեղինակային իրավունքի խախտման հարցը։ Երկու վարույթ է հարուցված՝ հեղինակային իրավունքի խախտման եւ ժառանգության վիճարկման վերաբերյալ։ Սերգեյ Բաղդասարյանի իրավահաջորդ Աշոտ Բաղդասարյանի փաստաբան Անի Դավթյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ վեճը սուրճ արտադրող … Read more