Խաղաղության կարելի է գնալ՝ ընդունելով ցավոտ իրականությունը, բայց առանց սեփական պայքարը վարկաբեկելու. Հայկ Խանումյան

Արցախի հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «Ղարաբաղյան հարցը թոկ էր Հայաստանի վզին» և որ Արցախը կորցնելով «գտել ենք Հայաստանը», նա ոչ թե խաղաղության մասին է խոսում, այլ նսեմացնում է Ղարաբաղյան շարժումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և փորձում արդարանալ 2020-ի պատերազմի կառավարման տապալման համար։ Ղարաբաղյան … Read more

Իշխան Սաղաթելյան. «Արցախյան պատերազմի արդյունքը ոչ թե անկարողության, պակաս սպառազինության, ձախողված կառավարման արդյունք է, այլ գիտակցված դավաճանական քայլ»

«Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ՝ հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղը մերը չի եղել, այլ նաեւ՝ Հայաստանը։ Եվ Հայաստանը այլեւս մերն է բացառապես իր քայլերի եւ գործողությունների արդյունքում։ Ուրեմն, լսեք. մինչեւ ձեր՝ իշխանության ղեկին հայտնվելը ոչ միայն Հայաստանն էր մերը, այլ նաեւ Արցախը։ Եվ ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի … Read more

Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։ Ըստ ընդդիմադիր … Read more

Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ամանօրյա ուղերձում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա նշել է. «…Մենք վերջ դրեցինք երեսնամյա հայկական օկուպացիային և վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ազգային արժանապատվությունը։ Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց կարողությունները։ Հագեցած ժամանակակից զենքերով և առաջադեմ ռազմական տեխնիկայով, մեր բանակն այժմ լիովին ունակ է … Read more

«2026-ը պետք է հայտարարել նպատակների իրագործման տարի՝ ունենալ այնպիսի Հայաստան, որը հնարավորություն կտա խոսել նաեւ Արցախի մասին»․ Մետաքսե Հակոբյան

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ -Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում 2025-ին Հայաստանի եւ Արցախի հարցով վարված քաղաքականությունը, ի՞նչ պետք է անել, որ 2026-ին իրավիճակ փոխվի։ -Ես կարծում եմ, որ 7-րդ աղետալի տարին է ավարտվում, որեւէ կերպ մի տարին մյուսին չի զիջել։ Եթե մենք փորձենք գտնել նույնիսկ ձեռքբերումներ, դրանք հաստատ նշանակալի չեն, … Read more