ՔՊ-ն մարտական պատրաստվածության է բերվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։ Ինչպես տեղեկացրել էինք՝ ՔՊ-ն արդեն քանի օր է՝ մարտական պատրաստվածության է բերվել։ Հրահանգվել է բոլոր մարզպետներին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երեւան, որ պետք է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով, նույնն էլ կարվի մայրաքաղաքում, ինչպես նաեւ՝ … Read more

Տիմատիի համերգից մեկ տարի անց նույն լեփ-լեցուն հրապարակը հեռացրեց Սերժ Սարգսյանին․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հիշում եմ՝ 2017 թ. ընտրություններից հետո, հունիսին, Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր Տիմատիի համերգին։ Բայց առնվազն մեկ տարի անց նույն լեփ-լեցուն հրապարակը՝ ՀՀԿ-ական գյուղապետերի հետ միասին, հեռացրին Սերժ Սարգսյանին։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանի կուսակցության ներկայացուցիչներն էլ էին մանիպուլացնում, թե 2017-ի ապրիլյան ընտրություններում ժողովուրդը իրապես ընտրել է իրենց առաջնորդին, … Read more

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում էին այցելել այնտեղ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ՀՀ իշխանությունը Երևանի սրտում փողոցները փակել խորոված ու տաշի-տուշի էր անում՝ դրանով մոլեգին կերպով շարունակելով հայ ժողովրդին նսեմացնելու, աշխարհի աչքի առաջ խայտառակելու … Read more

«Մենք չենք ուզում, որ Արցախը դառնա Նախիջեւան, պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը թողել ենք Արցախում, որն ամեն օր ոչնչացվում է թշնամու կողմից»

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ընթանում է «Մենք կանք» խորագրով մեծ մշակութային միջոցառումը, որը կազմակերպել են արցախցիները՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի եւ «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ։ Միջոցառման շրջանակներում 12:00-ից բացվել է արցախյան մոտիվներով ցուցահանդես, որտեղ կներկայացված են բռնի տեղահանումից հետո իրենց գործունեությունը Հայաստանում վերսկսած արցախյան ընկերությունների արտադրանքը, ձեռքի աշխատանքները եւ անհատների ու մշակութային … Read more