«Այսօրվա խուզարկության արդյունքում հայտնաբերված հանցավոր առարկաները. դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» թերթի մեկ օրինակ»․ Ռոման Երիցյան
11 Դեկտեմբերի, 2025 ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում ՔԿ աշխատակիցների կողմից խուզարկությունն ավարտվեց։ ՔԿ ծառայողները հեռացան ներկայացուցչության շենքից։ Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նկար, գրելով. «Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հանցավոր առարկաները՝ դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մեկ օրինակ: Գույքը վնասեցին, թերթն էլ չառգրավեցին, թողեցին և գնացին»։