ՔԿ-ն հաստատեց՝ Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողություններ են իրականացնում

ՔԿ-ն հաստատում է՝ իրենց մոտ քննվում քրեական վարույթի շրջանակներում են խուզարկություններ իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կառույցը չի մեկնաբանում։

Նշենք, որ այսօր ներկայացուցչությունում խուզարկություններ են իրականացվում ՔԿ ծառայողների կողմից, թե ինչ վարույթով՝ պարզ չէ։

Ի դեպ, այսօրվա խուզարկություններին նախորդել էր Արցախի Սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումները, որոնք տեղի են ունեցել երեկ։ Բարձրացվել էր արցախցիների վերադարձի հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment