ՔԿ-ն հաստատեց՝ քննչական գործողություններ են իրականացնում Արցախի ներկայացուցչությունում

ՔԿ-ն հաստատում է՝ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են խուզարկություններ իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում։ ՔԿ-ից նշել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կառույցը չի մեկնաբանել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ավելի վաղ գրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումներից մեկ օր անց Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն էլ ասել էր․«Փաստաթղթեր են փնտրում, ինչ-որ բան են փնտրում, գուցե օրակարգում այլ հարց էլ կան։ Դատարանի որոշումը ցույց են տվել, այս պահին 2-րդ հարկում են, 10-ից ավելի քննիչ եկել է։ Համակարգիչներն են նայում։ Այս պահին սպասում ենք, ու եթե որևէ բան լինի, մենք էլ կհայտարարենք»։

Leave a Comment