ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում ՔԿ աշխատակիցների կողմից խուզարկությունն ավարտվեց։ ՔԿ ծառայողները հեռացան ներկայացուցչության շենքից։
Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նկար, գրելով. «Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հանցավոր առարկաները՝ դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մեկ օրինակ: Գույքը վնասեցին, թերթն էլ չառգրավեցին, թողեցին և գնացին»։